Արթուր Պողոսյանը Թեհրանում հանդիպել է ԻԻՀ դատական իշխանության փաստաբանների, պաշտոնական փորձագետների հետ Եկեղեցու թեմայով ջրեցին ընդդիմադիրի մահը Նոր ընդդիմություն են բուծում Արմեն Գրիգորյանի հայտարարությունները տարակուսանք են առաջացրել ՔՊ-ում․ սպասում են նրա հաջորդ քայլին «Ուժեղ Հայաստան»–ում ներքին խմորումներ են. Սամվել Կարապետյանն ասել է՝ չշտապեն ՔՊ-ն սադրիչ պլան ունի Անհետ կորածների հարազատները դեմ են Ալեն Սիմոնյանի մասնակցությանը Մինչև ե՞րբ պետք է սպասենք ողբերգության, որ պետությունը զբաղվի հոգեկան առողջության խնդիրներով Կառավարությունում կադրային ջարդ է սպասվում Փաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ում Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացել Արմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ 

Պետական տվյալները կպահվեն վիրտուալ տիրույթում. Հայաստանը որդեգրում է «Ամպայինն առաջինը» քաղաքականությունը

Սպորտ

Հայաստանում նախատեսվում է, որ հանրային իշխանության մարմիններն իրենց տնօրինության տակ գտնվող պետական գաղտնիք չհանդիսացող, գաղտնիության, ամբողջականության և հասանելիության չափորոշիչներով ցածր ռիսկայնությամբ դասակարգված հանրային տեղեկությունը կտեղադրեն ամպային տիրույթում: 

«Ամպայինն առաջինը» քաղաքականության մշակման և ներդրման մասին հարցն ընդունվեց կառավարության հունիսի 14-ի նիստում:

 «Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ պետական իշխանության մարմինների կողմից օգտագործվող տեղեկատվական համակարգերի, դրանցում առկա տվյալների և տեղեկատվության պահպանման նպատակով ավանդական սերվերների փոխարեն պետք է կիրառվեն ամպային լուծումներ, ինչը կապահովի պահուստավորման և վերականգնման վստահելի մեխանիզմներ՝ տվյալների կորստից պաշտպանվելու համար»,–ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ռուբեն Սիմոնյանը:

Ներկայում պետական իշխանության մարմինները Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության հետ համատեղ իրականացնում են տվյալների քարտեզագրում: «Տվյալների դասակարգման արդյունքները նպաստելու են, որ կառավարությունը հնարավորություն ունենա գնահատել տվյալների առկա պաշարն ու կառուցվածքը, նույնականացնել տվյալների պաշտպանության ու պահպանության մոտեցումները: Նախագծով առաջարկվում է, որ հանրային իշխանության մարմիններն իրենց տնօրինության տակ գտնվող պետական գաղտնիք չհանդիսացող, գաղտնիության, ամբողջականության և հասանելիության չափորոշիչներով ցածր ռիսկայնությամբ դասակարգված հանրային տեղեկությունը տեղադրեն ամպային տիրույթում»,-ասաց փոխնախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց՝ այս որոշմամբ կառավարությունը հայտարարում է, որ ՀՀ-ն որդեգրում է Cloud first, այսինքն՝ «Ամպայինն առաջինը» քաղաքականություն: 

«Սա նշանակում է, որ մենք մեր պետական տվյալները պետք է պահենք վիրտուալ տիրույթում: Եթե չունենք հիմնավորում, թե ինչու այդ տվյալը չպետք է պահենք վիրտուալ տարածքում, այդ տվյալը մենք չենք պահելու, այսպես ասած, ֆիզիկական տարածքում: Առաջինը՝ ֆիզիկական տարածքում պահելը շատ մեծ ծախսերի հետ է կապված: Նախկինում մեր տվյալները բազմաթիվ պահեստներում թղթապանականերով էին պահվում, հետագայում, երբ համակարգչային տեխնոլոգիաները մեզ հասանելի դարձան, սկսեցին համակարգիչների մեջ պահվել, սակայն հետո այդ համակարգիչների կրիչ սարքերի և այլնի թիվը սկսեց մեծանալ: Եվ դա կապված է մեծ ծախսերի հետ»,-ասաց Փաշինյանը: 

Նա հավելեց՝ հիմա առաջարկվողն աշխարհում ընդունված ծառայություն է, վիրտուալ տարածքում առաջարկվում են տիրույթներ, որտեղ այդ տվյալները կարող են պահվել: Իհարկե, կան նաև որոշակի կիբեռ ռիսկեր: Բայց, ըստ վարչապետի, աշխարհն այսօր այդ կիբեռ ռիսկերը հասցեագրում և հասցեագրել է: 

«Այդ տվյալներն ամպային տիրույթում պահելով՝ մենք ավելի քիչ պետական միջոցներ կծախսենք, երկրորդը՝ կնվազեցնենք այդ տեղեկությունների վնասվելու, կորելու, ոչնչանալու հավանականությունը, այդ տվյալների օգտագործելիության օպերատիվությունն ու մատչելիությունը կմեծացնենք և ավելի տեխնոլոգիական մոտեցում կցուցաբերենք մեր տվյալների կառավարման նկատմամբ»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այս գործընթացի հեռահար նպատակներից մեկը անվտանգության ավելի բարձր մակարդակ ունենալն է:

Անդրադառնալով մտավախությանը, թե Հայաստանն իր տեղեկատվությունը դնում է ուրիշի սերվերի վրա՝ վարչապետը վստահեցրեց. «Այդ տվյալի տերը շարունակում ենք մնալ մենք, տվյալին հասանելիություն կարող ենք ունենալ միայն մենք»: 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արթուր Պողոսյանը Թեհրանում հանդիպել է ԻԻՀ դատական իշխանության փաստաբանների, պաշտոնական փորձագետների հետԵկեղեցու թեմայով ջրեցին ընդդիմադիրի մահը Նոր ընդդիմություն են բուծումԱրմեն Գրիգորյանի հայտարարությունները տարակուսանք են առաջացրել ՔՊ-ում․ սպասում են նրա հաջորդ քայլին«Ուժեղ Հայաստան»–ում ներքին խմորումներ են. Սամվել Կարապետյանն ասել է՝ չշտապենՔՊ-ն սադրիչ պլան ունիԱնհետ կորածների հարազատները դեմ են Ալեն Սիմոնյանի մասնակցությանըՄինչև ե՞րբ պետք է սպասենք ողբերգության, որ պետությունը զբաղվի հոգեկան առողջության խնդիրներովԿառավարությունում կադրային ջարդ է սպասվումՓաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ումԿանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացելԱրմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԽուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՀայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներինՄոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումիցԹրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղությանԱդրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումըԲենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվելԹրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքումԵվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներինՔննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերՌուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըՀունգարիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ուկրաինայի հետԼիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածությունԹրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ ենAxios. Եվրոպան և Ուկրաինան անհանգստությամբ սպասում են Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպմանըՌուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջԼը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքումԿիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետոԱրցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ ԱբրահամյանԹուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգըՎլադիմիր Պուտինը ժամանել է ՇենժենԹրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԵվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028 թվականի վերջըՄիացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումըԲայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆՄոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվել
Ամենադիտված