«Նոա»-ն պորտուգալացի նոր գլխավոր մարզիչ ունի
ՀրապարակումներԵրևանի «Նոա» ֆուտբոլային ակումբը նոր գլխավոր մարզիչ ունի, այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Պորտուգալացի մարզիչ Ռուի Մոտան նշանակվել է «Նոա» ՖԱ-ի գլխավոր մարզիչ։ 45-ամյա մասնագետը 2024 թվականի հունվարին գլխավորեց վրացական «Դիլա» ակումբը և դուրս բերեց թիմին մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական։
Մինչև «Դիլա» ակումբը գլխավորելը, Մոտան աշխատել է նաև պորտուգալացի Ռիկարդո Սա Պինտույի մարզչական շտաբում և աշխատել է այնպիսի ակումբներում, ինչպիսիք են իրանական «Էսթեղլալ»-ը, պորտուգալական «Մորեյրենսե»-ն, բրազիլական «Վասկո դա Գամա»-ն, պորտուգալական «Բրագա»-ն, բելգիական «Ստանդարտ»-ը, լեհական «Լեգիա»-ն և այլն։
«Շատ ուրախ եմ այս մեծագույն ակումբին միանալու համար։ Մեծ ոգևորվածությամբ եմ գալիս, որպեսզի միասին պատմություն կերտենք։ Մենք ամեն օր քրտնաջան աշխատելու ենք, որ հասնենք մեր նպատակներին։ Միասին մենք ավելի ուժեղ ենք լինելու»,-ասել է Մոտան։