Պետդումայում հայտարարել են՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշումը կայացնելու է Հայաստանի ներկայիս ղեկավարությունը, որը չի առաջնորդվում հայ ժողովրդի շահերով
ՔաղաքականՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) Հայաստանի դուրս գալու հնարավոր որոշումը չի ազդի կազմակերպության պաշտպանունակության վրա, այլ միայն կազդի Հայաստանի պաշտպանունակության վրա, RIA Novosti-ին ասել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի ղեկավար Անդրեյ Կարտապոլովը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ անդամակցության սառեցումից հետո հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ-ից երկրի դուրս գալը։ Նրա խոսքով, տեսականորեն իրավիճակը ՀԱՊԿ-ի շուրջ կարող է փոխվել, եթե Բելառուսը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից կամ Բելառուսի նախագահը «ներողության խոսքեր գտնի, որոնք ընդունելի կլինեն հայ ժողովրդի համար»։
«Սա կազդի միայն Հայաստանի պաշտպանունակության վրա և ոչ մի այլ բանի, ուստի, իհարկե, այս որոշումը հայկական կողմն է կայացնելու, բայց փաստն այն է, որ, ցավոք, որոշումը կայացնելու է Հայաստանի ներկայիս ղեկավարությունը, որը չի առաջնորդվում Հայ ժողովրդի շահերով։ Սա ողբերգություն է»,- ասել է Կարտապոլովը։
Պատգամավորի խոսքով՝ Ռուսաստանը հույս ունի, որ ողջախոհությունը կհաղթի հայ ժողովրդի, այլ ոչ թե երկրի ղեկավարության մեջ։