ՆԳՆ հայտի հիման վրա՝ ՄԱԿ-ի կողմից իրականացվել է Լոռու և Տավուշի մարզերում աղետի ազդեցության, վնասի և մարդասիրական կարիքների առաջնային գնահատում
ԱյլԼոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ավերիչ հեղեղների հետևանքները վերացնելու համար, ՀՀ ներքին գործերի նախարարի խնդրանքով, ՄԱԿ-ի հայաստանյան թիմը՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի տեխնիկական ղեկավարությամբ, իրականացրել է Բազմոլորտային առաջնային կարիքների արագ գնահատում (ՄԻՐԱ)։ Այն նպատակ է ունեցել առաջնային գնահատում իրականացնել աղետի ազդեցության, վնասի և մարդասիրական կարիքների համար: Հաշվետվության նախնական արդյունքները քննարկվել են հիմնական գործընկերների հետ, ինչի արդյունքում հաշվետվությունը բերվել է վերջնական տեսքի:
Հունիսի 13-ին հաշվետվության հիմնական արդյունքներն ու առաջարկությունները ներկայացվել են ՀՀ կառավարությանն ու միջազգային դոնոր համայնքին։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբը, ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Արմեն Մկրտչյանը և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։ Բազմոլորտային առաջնային կարիքների արագ գնահատման արդյունքները ներկայացրել է ՄԱԶԾ փորձագետ Կրունոսլավ Կատիչը։ Բազմոլորտային առաջնային կարիքների գնահատմանը հաջորդելու է հետաղետային կարիքների գնահատման և վերականգնման գործընթացը: