Ուսապարկերի առաջնորդը խոսեց արցախցիների նկատմամբ իր «մեծ սիրո» մասին․ Մետաքսե Հակոբյան (լուսանկարներ)
ՏեսանյութերԵրեկ, ՀՀ իշխանությունը զավթածները իրենց ղեկավարի գլխավորությամբ, արցախցիներին անվանում էր «հանրահավաքների 5000 դրամանոց մատերիալ», որին նախորդել էր հանրահավաքի մասնակիցների, իր իսկ հրահանգով, ոստիկանների կողմից ջարդն ու խոշտանգումները։
Թիրախում հատկապես արցախցիներն էին, բարբառով խոսողներին յուրահատուկ ջանասիրությամբ էին հայհոյում ու բռնության ենթարկում։
Այսօր Կառավարության նիստի ժամանակ ուսապարկերի առաջնորդը խոսեց արցախցիների նկատմամբ իր «մեծ սիրո» մասին։
Հիշեցում-զգուշացում
Նիկոլի սերը անդառնալի ծանր հետևանքներ է բերում՝ պատերազմ, հազարավոր զոհեր, հայրենազրկում, բռնի տեղահանում, հետապնդում, անհիմն ձերբակալում, խոշտանգում…
Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյան
Լուսանկարներն այստեղ