Մատս Հյումելսը հեռանում է Դորտմունդի «Բորուսիա»-ից
ՀասարակությունԴորտմունդի «Բորուսիա»-ի երկարամյա պաշտպան Մատս Հյումելսը հեռանում է ներկայիս ակումբից:
«Սիրելի երկրպագուներ, ավելի քան 13 տարի անց ավարտվում է իմ ճանապարհը «սև-դեղին» ակումբում: Ինձ համար մեծ պատիվ և հաճույք էր այսքան երկար հանդես գալ «Բորուսիա»-ում և լինել այս ճանապարհի մի մասը: Պատիվ եմ ունեցել այստեղ հանդիպել անթիվ հրաշալի մարզիչների և ֆանտաստիկ խաղացողների: Ես մատներս խաչած եմ պահում, որպեսզի բոլորդ հնարավորինս շուտ հանդիպեք «Բորզիգպլաց» հրապարակում և տոնեք նոր հաղթանակներ: Կկարոտեմ ձեզ»,-սոցցանցերի իր էջերում գրել է Հյումելսը:
Մատս Հյումելսը Դորտմունդի «Բորուսիա»-ում առաջին հանդիպումն անցկացրել է 2008 թվականից: Պաշտպանը մի քանի տարի հանդես է եկել Մյունխենի «Բավարիա»-ի կազմում: Հյումելսը Գերմանիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն, իսկ ակումբային կարիերայի ընթացքում նվաճել է Գերմանիայի չեմպիոն, գավաթակիր և Սուպերգավաթակիր: