Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է Հայաստանի և Չեխիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալ Վոլգոգրադում՝ հզոր պայթյուններ, ԱՄՆ-ում՝ հսկա վթար, ինքնաթիռում՝ ջրհեղեղ․ ցնցող կադրեր Այնթապում բախվել են «Մերսեդես»-ն ու անչափահաս աղջկա վարած մոպեդը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Մարգարյան ծննդատանը ծնված երեխան Նորք–Մարաշ բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է Հայտնի է Գորիսի մոտ մահացած 20-ամյա զինծառայողի ինքնությունը Պետությանը պատճառված վնասի հատուցման վարույթով առգրավվել և ՊՆ-ին է հանձնվել ժամանակակից տեխնիկա՝ իր լրակազմով Լուկաշենկո․ «Եթե վստահ եք, որ Ֆրանսիան ձեր կոնյակը կգնի, ապա գնացեք ԵՄ» ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի նորանշանակ ներկայացուցիչ Ղասսան Խալիլին «Քույրս 3 մատը կորցրել է»․ Շաքիում վիրավորված կնոջ քույրը մանրամասներ է պատմել 

15 մլն դրամ՝ սփյուռքի հետ համագործակցության շրջանակում կրթամշակութային միջոցառումների իրականացման համար

Հասարակություն

Կառավարության որոշմամբ 2024 թվականի պետական բյուջեում կատարվել է վերաբաշխում՝ 15 մլն դրամ գումարի չափով: Գումարը կուղղվի սփյուռքի հետ համագործակցության շրջանակում մանկապատանեկան և երիտասարդական կրթական ու կրթամշակութային միջոցառումների կազմակերպմանը, մասնավորապես՝ Համահայկական հայագիտական օլիմպիադայի և մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնի անցկացմանը: Համահայկական հայագիտական օլիմպիադան պետական ծրագրերի շրջանակում 2003 թվականից երկու տարին մեկ անգամ կազմակերպվող միջոցառում է, որը նպատակ ունի խրախուսել հայոց լեզվի, գրականության, պատմության և մշակույթի իմացությունն արտերկրում բնակվող հայ երեխաների շրջանում, օգնել նրանց ճանաչել Հայաստանը և ամուր կապվել հայրենիքին, ինչպես նաև ծանոթանալ տարբեր երկրներում բնակվող հասակակիցների հետ: 

Օլիմպիադային կարող են մասնակցել սփյուռքի հայկական կրթօջախների 14-18 տարեկան սաները: Միջոցառումը, որպես կանոն, տևում է 1 շաբաթ, որի ընթացքում իրականացվում են տարբեր մրցույթներ, կազմակերպվում ճանաչողական այցեր Հայաստանի տեսարժան վայրեր, հանդիպումներ տարբեր ոլորտների հայտնի գործիչների հետ, ուսուցողական միջոցառումներ (պարի և երգի, ժողովրդական արվեստների ուսուցում և այլն): 2022 թվականին Համահայկական հայագիտական 10-րդ օլիմպիադային մասնակցել է 50 աշակերտ՝ 7 երկրից: Մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնը նպատակ ունի խթանել սփյուռքում բնակվող պատանիների կրթամշակութային զարգացումը՝ հայապահպանության տարբեր խորագրերով ամենամյա մրցույթ-փառատոնների կազմակերպման միջոցով:

Մրցույթ-փառատոնին կարող են մասնակցել 6-18 տարեկան արվեստասեր և ստեղծագործական շնորհով օժտված հայ մանուկներ ու պատանիներ՝ սփյուռքի բոլոր տեսակի կրթօջախներից: Նկարչական մրցույթ-փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2010 թվականին. այն նվիրված էր հայկական հեքիաթներին և կրում էր «Հեքիաթների աշխարհում» խորագիրը: Մրցույթին ներկայացվել է շուրջ 1000 նկարն՝ սփյուռքի 22 երկրից: Հաջորդ տարիներին մրցույթ-փառատոնի շրջանակում իրականացված միջոցառումները կրել են հետևյալ խորագրերը՝ «Հայոց աշխարհի մայրաքաղաքները», «Իմ Սարյանը», «Հայոց պետականություն. ինքնաճանաչում», «Ինքնաճանաչում. Էրեբունի» և այլն: Հայկական անիմացիայի 85-ամյակի շրջանակում 2023 թվականին մրցույթ-փառատոնի շրջանակումիրականացվել է անիմացիոն ֆիլմերի (մուլտֆիլմերի) պաստառների մրցույթ, որին մասնակցել են 10-18 տարեկան 927 աշակերտ: 2024 թվականին Համահայկական հայագիտական օլիմպիադան կիրականացվի՝ համաձայն ԿԳՄՍՆ-ի կողմից կազմակերպվող օլիմպիադաների անցկացման ընթացակարգի՝ Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի հետ դրամաշնորհի պայմանագիր կնքելով:

Օլիմպիադային կմասնակցեն 60 աշակերտ և 10 ղեկավար՝ սփյուռքի տարբեր կրթօջախներից: Միջոցառման իրականացման համար անհրաժեշտ ֆինանսավորման չափը կազմում է 11 մլն դրամ:  2024 թվականին իրականացվող մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնը նվիրված կլինի Ս. Փարաջանովին և Շ. Ազնավուրի 100-ամյա հոբելյաններին: Մրցույթին կմասնակցեն մոտ 19 երկրի 500 աշակերտներ: Մրցույթ-փառատոնի կազմակերպման և իրականացման համար կանցկացվի դրամաշնորհային մրցույթ: Միջոցառման իրականացման համար անհրաժեշտ ֆինանսավորումը կազմում է 4 մլն դրամ: 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանըՎենսը խոստովանել է, որ Կոնգրեսի ընտրությունները կազդեն նախագահական մրցավազքում իր մասնակցության վրաՀարցված ռուսաստանցիների 72 տոկոսը դրական է գնահատում Պուտինի աշխատանքըՎենսը արհեստական ​​բանականության շուրջ աղմուկը համեմատել է COVID-19 համավարակի հետՍերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել էՀայաստանի և Չեխիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալՎոլգոգրադում՝ հզոր պայթյուններ, ԱՄՆ-ում՝ հսկա վթար, ինքնաթիռում՝ ջրհեղեղ․ ցնցող կադրերԱյնթապում բախվել են «Մերսեդես»-ն ու անչափահաս աղջկա վարած մոպեդը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՀունգարիան Ուկրաինա ո՛չ զորք, ո՛չ զենք չի ուղարկի. ԱԳՆՄարգարյան ծննդատանը ծնված երեխան Նորք–Մարաշ բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել էՀայտնի է Գորիսի մոտ մահացած 20-ամյա զինծառայողի ինքնությունըՌուսաստանը կարող է մասամբ վերականգնել դիզելի արտահանումը՝ ավելցուկի դեպքումԹրամփի խոսքերը կարող են հուշել Ուկրաինային ռազմական օգնության վերանայման մասին. վերլուծաբանՊետությանը պատճառված վնասի հատուցման վարույթով առգրավվել և ՊՆ-ին է հանձնվել ժամանակակից տեխնիկա՝ իր լրակազմովՊետդեպարտամենտը հաստատել է Եգիպտոսին 320 միլիոն դոլարի ռազմական օգնության տրամադրումըԼուկաշենկո․ «Եթե վստահ եք, որ Ֆրանսիան ձեր կոնյակը կգնի, ապա գնացեք ԵՄ»ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի նորանշանակ ներկայացուցիչ Ղասսան Խալիլին«Քույրս 3 մատը կորցրել է»․ Շաքիում վիրավորված կնոջ քույրը մանրամասներ է պատմելՀիմա նա պետք է սովորի վերահսկել իր էգոն, ֆուտբոլը նրան չի սպասի․ Մոուրինյուն՝ Ռոնալդուի որոշման մասինՔրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է խորհրդարանումՄի շարք բնակավայրերում գազամատակարարումը կդադարեցվիԵնոքավան-Կարմիրգյուղ ճանապարհին պայթեցման աշխատանքներ կլինեն. «Ճանապարհային դեպարտամենտ»Զինծառայող է մահացել. Եվրոպային կենդանի-կենդանի խժռում են. ԹրամփԱյս ընտրությունները խաղաղության մասին էին, Հայաստանի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ ՋուլհակյանՇաքիի բնակիչ․ «Կինը տուն է եկել, տեսել է՝ ադրբեջանցին իրենց մահճակալին պառկած է եղել, հետո նա կրակել է»Գազամատակարարման համակարգ ջուր է ներթափանցել. Շենգավիթում գազ չի լինի Արթուր Այվազյանը՝ «Մանախը», ձերբակալվել էԼիոնում կայացել է Հայաստան–Օվերն-Ռոն-Ալպ տնտեսական համաժողով՝ նվիրված ագրոպարենային ոլորտին և ագրոտուրիզմինՊոմպեյ․ մոխրի տակ մնացած պատմությունԺաննա Անդրեասյանը աշխատանքային այցով մեկնում է ԹբիլիսիՀունգարիան հայտարարել է, որ զենք չի մատակարարի ՈւկրաինայինՇաքիի դեպքով Ադրբեջանի քաղաքացու նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացվելՄենք կցանկանայինք տեսնել հայ ժողովրդի վերջնական վճիռը. ՀաջիևՈւկրաինան 2027 թվականից չի անդամակցի ԵՄ-ին, հայտարարել է եվրահանձնակատարըՄաքսանենգ ճանապարհով ներկրված 14 կգ-ից ավելի մարիխուանա է հայտնաբերվել․ 1 անձ ձերբակալվել էEl Diario․ Իսպանիայի վարչապետը քննարկում է նոյեմբերի 29-ին ընտրություններ նշանակելու հարցըՑրտահարության վտանգ կա․ մի շարք մարզերում ջերմաստիճանը կնվազի մինչև -2 աստիճանՇուկայի վերահսկողության տեսչական մարմինը բացահայտել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառքՊետբյուջե է մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 14․7%-ովԱրա Աբրահամյանի որդին լքել է Անաստասիա Ռեշետովային՝ իմանալով, որ նա հղի է մեկ այլ տղամարդուց Reuters. Իսրայելը Սաուդյան Արաբիայից Flydubai-ի միջադեպի վերաբերյալ ամբողջական մանրամասներ չի ստանումԻշխան Սաղաթելյան․ «Վերջին երկու ամսում ՀՀ արտաքին պարտքն աճել է 1.174 մլրդ դոլարով»Մի շարք մարզերում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 0…−2°C․ հորդորում են բերքահավաք իրականացնելBloomberg. Իրանը պայմաններ է սահմանել տեսուչների՝ միջուկային օբյեկտներ վերադառնալու համար Ազգերի լիգա․ Հայաստանի և Կիպրոսի ընտրանիների վերջնական հայտացուցակըAxios. ԱՄՆ-ը ևս երկու Patriot մարտկոց է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար Crew Dragon-ը ռեկորդային կարճ ժամանակում հասել է Միջազգային տիեզերակայանԲյուջեի պակասուրդը խոչընդոտում է զենքի արտադրությանը. ԶելենսկիSamsung-ի Galaxy S26 սմարթֆոնները Եվրոպայում թանկացել են մինչև 400 եվրոյով
Ամենադիտված