Մարկ Գևորգյանը կարիերան կշարունակի Հանովերում․ պաշտոնական
Արտաքին ՔաղաքականԳերմանական «Հանովեր» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել հայազգի ֆուտբոլիստ Մարկ Գևորգյանի հետ։
Գերմանիայի Մ17 հավաքականի կազմում 5 հանդիպում անցկացրած Գևորգյանը «ՌԲ Զալցբուրգի» սան է։
Մարկը 21 տարեկան է, հանդես է գալիս աջ պաշտպանի դիրքում, բայց կարող է խաղալ նաև ձախ պաշտպանի դիրքում։ «Հանովերը» նախորդ մրցաշրջանում 6-րդ տեղն է զբաղեցրել Երկրորդ Բունդեսլիգայում։