Վիկտորյա Բեքհեմը 19-ամյա որդու՝ Քրուզի 29-ամյա ընկերուհուն ջնջել է համատեղ ընտանեկան լուսանկարից
ՀասարակությունՎիկտորյա Բեքհեմի երկրպագուները աստղին մեղադրել են որդու՝ Քրուզի ընկերուհուն՝ Ջեքի Ապոստելին, ընտանեկան համատեղ լուսանկարից հեռացնելու համար:
Լուսանկարը, որտեղ Ջեքին չի երևում, Վիկտորյան հրապարակել է «Ինստագրամ»-ի իր էջում։
Լուսանկարը արվել է Փարիզի նորաձևության շաբաթում, երբ դիզայներին աջակցելու է գնացել ընտանիքը։
Դեյվիդ և Վիկտորյա Բեքհեմների 19-ամյա որդին՝ Քրուզը, ներկայացել էր իր նոր բրազիլացի ընկերուհու հետ։
Ըստ միջազգային մամուլի՝ Քրուզը չի բաժանվել սիրելիից, սակայն ընդհանուր լուսանկարում նա չի երևում։ Վիկտորյան կադրը կտրել է հենց Քրուզից հետո, որը ակնհայտորեն գրկել է իր կողքին կանգնած աղջկան։ Երկրպագուներն անմիջապես որոշել են, որ ընտանիքի մայրը «ազատվել է» Ջեքիից։
Համացանցի օգտատերերից շատերը ենթադրում են, որ Բեքհեմը դժգոհ է սիրահարների տարիքային տարբերությունից։ Քրուզն ընդամենը 19 տարեկան է, նրա ընկերուհին՝ 29։