Գազ չի լինի
ՀասարակությունԳազամատակարարման պլանային դադարեցում Երևանի որոշ հասցեներում, Կոտայքի մարզի Կամարիս և Գեղաշեն բնակավայրերում հոկտեմբերի 11-ին
Ձմռան նախապատրաստական պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 11-ին ժամը 09։00-ից մինչև ժամը 20։00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մյասնիկյան, Աբովյան, Նալբանդյան, Խանջյան, Տ.Մեծի, Նար-Դոսի, Այգեստան, Չարենցի, Ալ.Մանուկյան, Սայաթ-Նովայի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,
ժամը 09։00-ից մինչև ժամը 18։00-ն՝ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Նազարբեկյան Գ-1 և Սիլիկյան թաղամասերի գազասպառողների,
ժամը 09:30-ից մինչև ժամը 17:00-ն՝ Կոտայքի մարզի Կամարիս և Գեղաշեն բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:
Գազպրոմ Արմենիա