ՀՀ ՊՆ-ն հաստատեց. զինծառայող է զոհվել
ՀասարակությունՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ հոկտեմբերի 13-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ հրազենային վնասվածքով:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին:
Ավելի վաղ, Lurer.com-ը հայտնել էր, որ սահմանին կրկին զոհ ունք: Ժամկետային զինծառայողին սպանված հայտնաբերել են այսօր առավոտյան ` Սյունիքի զորամասերից մեկում։