ԱԱԾ-ում հենց այս պահին գործ ա կարվում Էդգար Ղազարյանի վրա. Վազգեն Սաղաթելյան
Հասարակություն
«Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումը․
Մամուլում տեղեկություններ են տարածվում, առ այն, որ ԱԱԾ-ում հենց այս պահին գործ ա կարվում Edgar Ghazaryan-ի վրա: Էդգարը, վստահաբար այսօրվա ընդդիմադիր դաշտի կոնտենտ գեներացնող առաջատար գործիչներից մեկն ա ու բնական է, որ դա խանգարում ա նիկոլիզմին:
ԷդգարըՂազարյանն այն եզակի հանրային գործիչներից է, որ ուժ ու եռանդ չի խնայում թե խոսելու բոլոր զարգացումների մասին ու թե գործելու ցանկացած քաղաքական ակտիվության ժամանակ:
Իմ ընկալումն այն է, որ ցանկացած իրեն ընդդիմադիր համարող մարդ պարտավոր է լինելու կանգնել Էդգարի կողքին, եթե սրանք որոշեն ռեպրեսիա կիրառել իր դեմ, քանի որ նախ Էդգարն ինքը վստահաբար կաներ նույնը ցանկացածի համար ու հետո, անձը մի կողմ, սա պայքար է ստի ու մանիպուլյացիայի դեմ, պայքար արդարության համար ու հաջողել հնարավոր կլինի բացառապես կոնսոլիդացիայի պարագայում:
Հարկ եղած ժամանակ 24/7 ռեժիմով պատրաստ ենք սատարել ցանկացած ընդդիմադիր գործչի, ում հանդեպ օրվա իշխանությունները որոշեն կիրառել ռադիկալ մեթոդներ։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ