Հունգարիայի վարչապետն աջակցություն է հայտնել Վրաստանի իշխանություններին
Աշխարհ
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Թբիլիսիում կայացած ճեպազրույցում լիակատար աջակցություն է հայտնել Վրաստանի իշխանություններին։ Այս մասին հաղորդում է Euromedia24.com–ը։
«Ուզում եմ շնորհավորել ձեզ այն բանի համար, որ եվրաինտեգրմանը ձգտելու համատեքստում դուք թույլ չտվեցիք, որ ձեր երկիրը վերածվի երկրորդ Ուկրաինայի…: Մենք շատ բարձր ենք գնահատում վարչապետի հավատարմությունն այս գաղափարին, և ես անձամբ համոզված եմ, որ մինչև տասնամյակի վերջ Վրաստանը իսկապես պատրաստ կլինի իր լավագույն ձևով դառնալ ԵՄ անդամ երկիր։ Մենք ամեն ինչ կանենք ձեզ օգնելու համար»,- ասել է Օրբանը վրացի գործընկեր Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպումից հետո։
Օրբանը նաև ասել է, որ Վրաստանում ընտրությունները եղել են ազատ և արդար։ Նա քննադատություններն անվանել է «աղմուկ» և խորհուրդ տվել «լրջորեն չնայել դրան»։
Նրա խոսքով, «եվրոպական քաղաքականությունը հիմնված է «մեթոդիկայի գրքույկի» վրա. եթե լիբերալները հաղթում են, ուրեմն դա ժողովրդավարություն է, եթե պահպանողականներն են հաղթում, ապա պարզվում է, որ ժողովրդավարություն չէ»։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)