Իրանը մտադիր է 200%-ով ավելացնել ռազմական ծախսերը
ԱշխարհԻրանի կառավարությունը իրանական օրացույցով 1404 թվականի հաջորդ տարվա բյուջեի նոր նախագծում (սկսվում է 2025 թվականի մարտի 20-ին՝ գրիգորյան օրացույցով) նախատեսել է 200%-ով ավելացնել ռազմական ծախսերը։ Այս մասին հայտարարել է Իրանի կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմեհ Մոհաջերանին։ Այս մասին հաղորդում է Euromedia24.com–ը։
«Բյուջեի նախագծում, որը պետք է ծածկի երկրի բոլոր ծախսերը, հոգ է տարվել երկրի պաշտպանական կարիքների բավարարման ուղղությամբ։ Այս առումով մենք ականատես կլինենք ռազմական բյուջեի զգալի աճի՝ 200%-ով»,-ասել է Մոհաջերանին մամուլի ասուլիսում։