Սիրիայի դեմոկրատական ուժերի և Թուրքիայի միջև երկխոսություն սկսելու միջնորդություն է իրականացվում
Աշխարհ«Սիրիայի դեմոկրատական ուժերի» հրամանատար Մազլում Քոբանին անդրադարձել է օդատիեզերական «TUŞAS» ընկերության վրա իրականացված զինված հարձակմանն ու իշխանական «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելիի վերջին հայտարարություններին:
Ֆրանսիական «AFP» լրատվական գործակալության հետ զրույցում Քոբանին նշել է, որ իրենց կոալիցիան լարվածությունը թուլացնելու համար նախաձեռնություն է մեկնարկել:
«Այս պահին մեր և թուրքերի միջև քաղաքական և ռազմական երկխոսություն սկսելու համար միջնորդություն է իրականացվում»,-ասել է նա:
Բացի այդ, Քոբանին հերքել է իրենց կապը հոկտեմբերի 23-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության հետ և շեշտել, որ իրենք պայքարում են միայն Սիրիայի ներսում:
Աղբյուրը՝ Ermenihaber.am: