Արգենտինայում 10-հարկանի հյուրանոցի շենք է փլուզվել
ԱյլԱրգենտինայի Բուենոս Այրես մայրաքաղաքային նահանգում`Վիլլա Խեսել ծովափնյա քաղաքում, վաղ առավոտյան 10-հարկանի հյուրանոցի շենք է փլուզվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։
Ըստ Վիլլա Խեսելի քաղաքապետարանի հաղորդագրության՝ փլուզման պահին շենքում եղել է յոթից ինը մարդ, այդ թվում՝ շինարարները, որոնք, ենթադրաբար, աշխատել են առանց քաղաքապետարանի թույլտվության։Ներկայում փլվածքների մաքրման աշխատանքներ են իրականացվում՝ մարդկանց այնտեղից դուրս բերելու համար։
Վիլլա Խեսելի իշխանությունները հայտնել են, որ քաղաքապետարանն այս տարվա օգոստոսից կասեցրել էր շինարարական աշխատանքները։
Աղբյուրը` Euromedia24.com