Քամալա Հարիսը Դոնալդ Թրամփից առաջ է անցել ընդամենը մեկ տոկոսով․ հարցումներ
ՔաղաքականԱՄՆ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Քամալա Հարիսն իր հանրապետական մրցակից Դոնալդ Թրամփից առաջ է անցել ընդամենը մեկ տոկոսով։ Հարիսին աջակցում է հարցված ամերիկացիների 44%-ը։ Այս մասին են վկայում Reuters-ի հարցման արդյունքները
Հարցումը նաև ցույց է տվել, որ Հարիսն առավելություն ունի քաղաքական ծայրահեղականության դեմ պայքարի հարցում։ Թրամփն առավելություն ունի Հարիսի նկատմամբ որոշակի հարցերում: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ում տնտեսությանն ու զբաղվածության խնդրին առնչվող թեկնածուների մոտեցումներին, ապա Թրամփին նախընտրել է հարցվածների 47%-ը, իսկ Հարիսին՝ 37%-ը։ Հարցման համաձայն՝ ընտրողների մոտ 48%-ը կարծում է, որ Թրամփի մոտեցումը ներգաղթի հարցում լավագույնն է, մինչդեռ Հարիսին ընտրել է 33%-ը:
Չնայած ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարիսն առաջատար էր հուլիսին մրցավազքին միանալուց ի վեր, այնուամենայնիվ, նրա առավելությունն աստիճանաբար նվազել է, և ցուցանիշները Դոնալդ Թրամփի հետ գրեթե հավասարվել են: