Զուրաբիշվիլին կոպտորեն խախտել է ընտրական գործընթացի սկզբունքները․ Վրաստանի վարչապետ
ԱշխարհՀոկտեմբերի 26-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները լիովին մաքուր, թափանցիկ, մրցակցային և ժողովրդավարական էին։ Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Այս մասին հաղորդում է Euromedia24.com-ը։
«Ընտրությունները լիովին արդար էին, ազատ, մրցակցային, բաց լինելու հետ կապված խնդիրներ չկան», - ասել է Կոբախիձեն:
Նրա խոսքով՝ եթե Վրաստանի նախագահը չներկայանա դատախազություն, դա կփաստի ընտրակեղծիքների վերաբերյալ նրա մեղադրանքների կեղծ լինելը։
«Կցանկանայի նաև նշել, որ Սալոմե Զուրաբիշվիլին կոպտորեն խախտել է ընտրական գործընթացի սկզբունքները, ինչը նշված է նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցում»,- ասել է երկրի վարչապետը։