Մասկն անսպասելի կանխատեսում է արել ԱՄՆ-ի վերաբերյալ
Աշխարհ
Միլիարդատեր Իլոն Մասկը X սոցցանցում կանխատեսել է ԱՄՆ-ի համար զվարճալի շրջան, եթե հաղթի նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը։ Այս մասին հաղորդում է Euromedia24.com-ը։
«Թրամփի երկրորդ ժամկետը կլինի Ամերիկայի ամենազվարճալի ժամանակը»,- գրել է նա։
Նախօրեին Մասկը նոյեմբերյան ընտրություններում հանրապետականների ու նրանց թեկնածուի ջախջախիչ հաղթանակ էր կանխատեսել։
ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։ Դեմոկրատական կուսակցությունը կներկայացնի փոխնախագահ Քամալա Հարիսը, իսկ Հանրապետական կուսակցությունը՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)