Ռուսաստանն ու Իրանը մոտ ապագայում համաձայնագիր կստորագրեն․ Լավրով
ԱշխարհՌուսաստանի և Իրանի միջև նորացված գործընկերության համաձայնագիրը կստորագրվի մոտ ապագայում, որտեղ մեծ ուշադրություն կդարձվի պաշտպանության հարցերին, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Այս մասին հաղորդում է Euromedia24.com–ը։
«Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին առաջիկա համաձայնագիրը լուրջ գործոն կլինի ռուս-իրանական հարաբերությունների ամրապնդման համար։
Համաձայնագիրը պատրաստ կլինի մոտ ապագայում։ Այնտեղ կհաստատվի կողմերի ցանկությունը՝ առավել սերտ համագործակցել պաշտպանության ոլորտում և փոխգործակցել՝ ի շահ տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում խաղաղության և անվտանգության»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Եվրասիական անվտանգությանը նվիրված Մինսկի միջազգային համաժողովում։