Բլինքենը չի մասնակցի Բաքվում կայանալիք COP29-ին
Աշխարհ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չի մասնակցի ՄԱԿ-ի կլիմայական COP29 համաժողովին, որը կանցկացվի Բաքվում։ Նոյեմբերի 11-ից 22-ը երկրի ավելի քան 20 նախարարությունների, գերատեսչությունների և կազմակերպությունների ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներ կմեկնեն Ադրբեջան՝ ընդգծելու ԱՄՆ առաջնորդությունը կլիմայական ճգնաժամի դեմ պայքարում և աշխատելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովում (COP29) կայուն, համաձայնեցված արդյունքների հասնելու:
ԱՄՆ պատվիրակությունը կգլխավորի նախագահի կլիմայի միջազգային քաղաքականության գծով ավագ խորհրդական Ջոն Պոդեստան։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)