Իսպանիայում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է 207-ի
ԱշխարհԻսպանիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 207-ի և շարունակում է աճել, հայտարարել է ներքին գործերի նախարար Ֆերնանդո Գրանդե-Մարլասկան Cadena Ser ռադիոկայանին տված հարցազրույցում։
«Իմ ունեցած վերջին տվյալներով՝ զոհերի թիվը 207 է»,- ասել է նա՝ վկայակոչելով փորձագետներին։
Նախկինում Վալենսիայի ինքնավար համայնքում գրանցվել էր մահվան 202 դեպք։ ԶԼՄ-ների տվյալներով՝ առնվազն 250 մարդ համարվում է անհետ կորած։