ՌԴ-ն ուսումնասիրում է՝ ինչ վիրուսից են բողոքում Թուրքիայից վերադարձած ռուսաստանցիները
Աշխարհ«Ռոսպոտրեբնադզոր»-ը վերահսկողության տակ է վերցրել ռուս զբոսաշրջիկների զանգվածային բողոքների մասին հաղորդումները՝ կապված Թուրքիայի Բելեք քաղաքում անհայտ վիրուսի հետ, ինչպես նաև տեղեկություն է խնդրել Թուրքիայի առողջապահության նախարարությունից, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Ռոսպոտրեբնադզորի մասնագետները վերահսկողության տակ են վերցրել ռուս զբոսաշրջիկների զանգվածային բողոքները Թուրքիայի Բելեկ քաղաքում անհայտ վիրուսի վերաբերյալ», - ասվում է զեկույցում:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում լուրեր էին տարածվել այն մասին, որ որոշ զբոսաշրջիկներ, իբր, սկսել են հիվանդանալ Ռուսաստան վերադառնալուց հետո, իսկ ոմանց մոտ վիրուսը արտահայտվել է հենց ինքնաթիռում։
Աղբյուր` Փաստինֆո