Սանդուն հայտարարել է Մոլդովայի նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին
ԱշխարհՄոլդովայի ներկայիս ղեկավար Մայա Սանդուն հայտարարել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում իր հաղթանակի մասին։ «Մոլդովա, այսօր դուք հաղթեցիք:
Մենք ցույց տվեցինք մեր միասնության, ժողովրդավարության և արժանապատիվ ապագայի հավատարմության ուժը: Շնորհակալություն, սիրելի մոլդովացիներ»,- գրել է նա X-ի իր էջում:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ արձանագրությունների 98,51%-ի մշակումից հետո Սանդուն ստանում է ձայների 54,80%-ը, նրա մրցակից Ալեքսանդր Ստոյանոգլոն՝ 45,20%-ը։