ՌԴ ՊՆ-ն հայտնել է Կուրսկի շրջանի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը հետ մղելու մասին
ԱշխարհՌԴ զինված ուժերն անցած օրվա ընթացքում Կուրսկի շրջանի հինգ բնակավայրերի մոտ պարտության են մատնել Ուկրաինական կազմավորումներին, այս մասին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։
Հայտարարությունից հետևում է, որ «Հյուսիս» զորքերի խմբավորման ստորաբաժանումները հարվածել են Ուկրաինայի Զինված ուժերի 10 բրիգադների մարտիկների և տեխնիկայի կուտակումների վայրերին: Նրանք գտնվում էին Պլեխովո, Լեոնիդովո, Նիկոլաևո-Դարյինո, Նովոիվանովկա և Դարյինո բնակավայրերի շրջանում։
«Հետ են մղվել հակառակորդի երկու հակագրոհներ Նովոիվանովկա բնակավայրի ուղղությամբ, ինչպես նաև խափանվել են Ուկրաինայի զինված ուժերի գրոհները Լեոնիդովո և Պլեխովո բնակավայրերի ուղղությամբ»։ Նաև հավելել են, որ «Հյուսիս» խմբավորման հետ մարտերում ուկրաինական զորքերը կորցրել են մինչև 30 զինծառայող։ Բացի այդ, ՌԴ ԶՈՒ զինվորներին հաջողվել է շարքից հանել Ուկրաինայի զինված ուժերի երկու ավտոմեքենա։
Թարգմ․ Ժաննա Պողոսյան