Իսպանիայում հետաքննություն է սկսվել թագավորի ու վարչապետի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ
ԱշխարհԻսպանիայի քաղաքացիական գվարդիան հետաքննություն է սկսել միջադեպի առնչությամբ, որը տեղի է ունեցել նոյեմբերի 3-ին, երբ թագավոր Ֆելիպե VI-ը և վարչապետ Պեդրո Սանչեսը այցելել էին ջրհեղեղից տուժած շրջաններ: Ինչպես պարզաբանել է ներքին գործերի նախարար Ֆերնանդո Գրանդե-Մարլասկան, միջադեպի ժամանակ անհայտ անձը հարվածել է վարչապետին։ Այս մասին հաղորդում է Euromedia24.com-ը։
Ներքին գործերի նախարարության ղեկավարը դատապարտել է տեղի ունեցածը։ Նրա խոսքով՝ «քննությունը ստանձնել է քաղաքացիական գվարդիայի տեղեկատվական շտաբը»։
Գրանդե-Մարլասկան ընդգծել է, որ կարելի է եզրակացնել, թե ինչպես են զարգացել իրադարձությունները, որ միջադեպի ագրեսիվ մասնակիցները գործել են կազմակերպված։
Նոյեմբերի 3-ին Ֆիլիպ VI-ը կնոջ՝ Լետիսիայի, Սանչեսի և Վալենսիայի ինքնավար համայնքի կաբինետի ղեկավար Կառլոս Մեյսոնի հետ այցելել է երկրի արևելքում ջրհեղեղներից տուժած շրջաններ։