Կարեն Սարուխանյանի ազգականը և ՔՊ ավագանու անդամը ձերբակալվել են. լուսանկարներ
Քիչ առաջ գրել էինք, որ ձերբակալվել է Կարեն Սարուխանյանի ազգականը և ՔՊ ավագանու անդամը։
Euromedia24.com-ին ոստիկանության Գյումրու աղբյուրները տեղեկացրեցին, որ երկուսի մոտ է թմրանյութ է հայտնաբերվել, ինչի համար էլ նրանց ձերբակալել և տեղափոխել են ոստիկանություն։ Մեզ հայտնի դարձավ, թե ովքեր են ձերբակալվածները։ Ձերբակալվածներից մեկը Վարուժ Խոջումյանն է, ով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սարուխանյանի քեռու որդին է, որը նաև Գյումրու տարածքային կազմակերպության խորհրդի անդամ է։ Մյուս ձերբակալվածը՝ Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամ Պարգև Գևորգյանն է։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ