ՊՆ-ն հաստատեց՝ զոհ ունենք բանակում
ՀասարակությունՆոյեմբերի 13-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Խաչատուրի Գրիգորյանի դին: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՊՆ-ն։
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին։
Նշենք, որ ավելի վաղ Euromedia24.com-ը հայտնել էր, որ շարքային զինծառայող է սպանվել Տավուշի զորամասերից մեկում, առայժմ հայտնի չէ՝ ինչ հանգամանքներում։ Ինչպես աղբյուրն է նշում զինծառայողը 7 ամիս առաջ էր զորակոչվել բանակ։