Հայտնի է` ովքեր են Երևանից Բաքու մեկնել չարտերային չվերթով
ՀասարակությունԱյսօր Երևանից Բաքու մեկնած «Enter Air» ավիաընկերության ինքնաթիռում, ամենայն հավանականությամբ, ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի ուսանողներն են եղել, գրում է «Sputnik Արմենիա»–ն։
Պարզվում է` «Enter Air» չարտերային չվերթը Հռոմից Երևան է ժամանել դեկտեմբերի 9-ին։ Քոլեջը գտնվում է Հռոմում:
Հիշեցնենք, որ Euromedia24.com-ը կապ է հաստատել «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի խոսնակ Լուսինե Մողրովյանի հետ և այնտեղից հաստատել են, որ թռիչք եղել է։
Նշվել է, որ սա առաջին չվերթը չէ, տարբեր ժամանակներում միջազգային կազմակերպությունների կողմից չարթերային չվերթեր են իրականացվում Երևանից Բաքու և հակառակ ուղղությամբ։
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ դեկտեմբերի 10-11-ը Հայաստան են այցելել ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի 145-րդ ավագ դասընթացի ուսանողները` կրթօջախի պետ, գեներալ-լեյտենանտ Մաքս Արթուր Նիլսենի գլխավորությամբ։ Պաշտպանական քոլեջի պետին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։