Շվեյցարիայի ԱԳ նախարարը մերժել է Արցախին նվիրված միջազգային խորհրդաժողով հրավիրելու նախաձեռնությունը
ՀասարակությունՇվեյցարիայի ԱԳ նախարարը մերժել է Լեռնային Ղարաբաղին նվիրված միջազգային խորհրդաժողով հրավիրելու պատգամավորների նախաձեռնությունը՝ հայտարարելով, որ այդ հակամարտությունը պետք է կարգավորեն Հայաստանն ու Ադրբեջանը, հաղորդում է Շվեյցարիայի խորհուրդը:
Հիշեցնենք՝ Շվեյցարիայի ազգային խորհուրդը՝ խորհրդարանի ստորին պալատը, 96 կողմ, 80 դեմ, 16 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ կողմ է քվեարկել այն առաջարկին, որով Դաշնային խորհրդին կոչ է անում հաջորդ տարի Լեռնային Ղարաբաղի հարցով խաղաղության միջազգային համաժողով կազմակերպել: Խորհրդարանում մեծամասնությունն այն կարծիքին է, որ Շվեյցարիան պետք է նպաստի Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների և Ադրբեջանի միջև բաց երկխոսությանը:
Աղբյուր` 24news.am