Ուժեղ քամին իր «սև գործն» է արել նաև Վանաձորում
ՀասարակությունԵրեկ՝ դեկտեմբերի 18-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում։ Ուժեղ քամու հետևանքով մնասվել է Վանաձորի «Հայաստան մարզական հասարակական կազմակերպության» և «Դվարեց» մարզահամալիրների տանիքների մի մասը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, փոխմարզպետ Հովհաննես Ավետիսյանը, Վանաձորի քաղաքապետ Արկադի Փելեշյանը։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները։
Ուժեղ քամու հետևանքով Վանաձորում նաև ծառեր են տապալվել, սեփական տների տանիքներ և գովազդային վահանակներ են վնասվել։