«Հարյուրավոր դիվանագետներ հյուրընկալ երկրներից չեն վերադարձել Հայաստան». Սամվել Ֆարմանյան
ԲլոգոսֆերաԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրում է․
«Եթե որևէ այլ փաստարկ չլիներ, միայն այն հանգամանքը, որ տարբեր ռանգ ունեցող հարյուրավոր դիվանագետներ, հյուրնընկալ երկրներից այդպես էլ չեն վերադարձել Հայաստան կամ վերադառնալուց հետո, հանուն բարեկեցության, համալրել են Սփյուռքի ամենառազմահայրենասեր ջոկատները, փշրում, քանդուքարափ է անում «ինքնիշխանության» ու «պետականության» մասին մեր ճամարտակությունները:
Ինքնիշխան պետությունը բարեկեցության հետևից վազող ու իր երկիրը լքած անգամ պաշտոնաթող դիվանագետի քթից բռնած կուղեկցեր այնտեղ, որտեղից այլևս չեն վերադառնում: Ինչպես, ենթադրում եմ, կաներ իրեն հարգող Իսրայելի Պետությունը»,- գրել է նա։