Սամվել Ալեքսանյանը մոլորեցնո՞ղ է, թե՞ հերոս. Ոսկան Սարգսյան
ԲլոգոսֆերաՏավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ալեքսանյանը մոլորեցնո՞ղ է,թե՞ հերոս
Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան սիթի» սուպերմարկետում որպես պոմիդորի բացառիկ գին նշված է 118դրամը։ Գնային ցուցանակի վերին հատվածում շատ փոքր տառերով գրված է`100 գրամ։ Կողքին վաճառվող պոմիդորի գինը կիլոգրամի հաշվով է գրված` 915 դրամ։ Շատերն են խաբվում,կարծելով որ 118դրամը մեկ կիլոգրամ պոմիդորի բացառիկ գինն է։ Բազում սուպերմարկետների տեր,բազում աշխատատեղեր ստեղծած,մեծ հարկեր մուծող Սամվել Ալեքսանյանն ըստ Նիկոլ Փաշինյանի` գնորդներին մոլորեցնո՞ղ է, թե՞ հերոս»: