ՔԿ-ն Արցախը ճանաչում է ՀՀ տարածք, որտեղ կատարված ենթադրյալ հանցանքների վրա տարածվում է ՀՀ ՔՕ-ն
Բլոգոսֆերա«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«ՀՀ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Տիրան Խաչատրյանի նկատմամբ Արցախում տեղի ունեցած ենթադրյալ հանցագործության մասով։
Փաստորեն, ՀՀ Քննչական կոմիտեն Արցախը շարունակում է ճանաչել Հայաստանի տարածք, որտեղ կատարված ենթադրյալ հանցագործությունների վրա տարածվում է ՀՀ Քրեական օրենսգիրքը»։