Բարի գալուստ նոր Հայաստան․ ադրբեջանցիները եկել են Փաշինյանի՝ աստղերին հասնող վարկանիշը բարձրացնելու (տեսանյութ) Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ Այս ընտրությունը լինելու է Հայաստանի լինել-չլինելու մասին. Էդմոն Մարուքյան (տեսանյութ) ՌԴ-ն կոշտ արձագանք է տվել բրիտանական թագավորական ընտանիքին. Շահին Մուստաֆաևը մեկնել է Հայաստանից (տեսանյութ) Ռուսական շուկայից մեզ դուրս չեն արել, Ադրբեջանի փոխվարչապետի հանդիպմանը չենք մասնակցել (տեսանյութ) «Հնարավոր է՝ պատերազմ ծագի խոսույթից»․ Բագրատյանը՝ Մուսթաֆաևի այցի, գործարարների հանդիպման մասին (տեսանյութ) Դավիթաշենի կամրջի տակ երիտասարդի դի է հայտնաբերվել Արարատում ավտոբուսը կողաշրջվել է. 6 ուղևոր տուժել են Ադրբեջանը կարող է պահանջներ ներկայացնել և հանդիպել ում հետ ուզում է,քանի որ չկա ազգային իշխանություն (տեսանյութ) Դատարանի որոշմամբ մեղադրյալները հեռավար կրթություն ստանալու հնարավորություն կունենան Պուտինը շրջանցում է Թրամփին․ էներգետիկ ճգնաժամը վերաձևում է աշխարհը (տեսանյութ) Ինչ համաձայնության են եկել Շահին Մուստաֆաևը և Մհեր Գրիգորյանը. պաշտոնական 

Ակնհայտ է, որ ՀՀ վարչապետը իրականացնում է Հայոց ցեղասպանության ուրացման քաղաքականություն. հայտարարություն

Քաղաքական

Ակնհայտ է, որ ՀՀ վարչապետը իրականացնում է արդեն ոչ թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու, այլ Հայոց ցեղասպանության ուրացման քաղաքականություն: Այս մասին ասված է Հայ դատի կենտրոնական գրասենյակի հայտարարության մեջ:

«Օրեր առաջ շվեցարահայ համայնքի մի քանի անդամների հետ հանդիպման ընթացքում Հայաստանի կառավարության ղեկավարն իրեն թույլ է տվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ անընդունելի պնդումներ, որոնք իրենց էությամբ այլ բան չեն, քան թուրքական ժխտողականության այնպիսի անպիտան թեզեր, որոնք տասնամյակներ շարունակ մերժվել են ոչ միայն Հայաստանի և համայն հայության, այլև միջազգային առաջադեմ հանրության, տասնյակ պետությունների, ոլորտի առաջատար գիտնականների, մասնագիտական կազմակերպությունների, և նույնիսկ բազմաթիվ թուրք մտավորականների կողմից։

Հայոց ցեղասպանության էության նենգափոխումը, կատարված ոճրագործության մասշտաբների մեղմացումը, Հայոց ցեղասպանության խնդրի միջազգայնացման դեմ արշավը և տարատեսակ այլ շահարկումները նախ և առաջ անարգանք են անմեղ զոհերի հիշատակին։ Հայաստանի կառավարության ղեկավարի ցնորամիտ ելույթները անարգանք են նաև Հայոց ցեղասպանությունը տասնամյակներ շարունակ հետազոտող հայ և օտար գիտնականների, Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման համար պայքարած հարյուրավոր մարդասերների, այդ ոճրագործությունն ընդունած տասնյակ պետությունների համար։

Ակնհայտ է, որ Հայաստանի վարչապետը իրականացնում է արդեն ոչ թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու, այլ Հայոց ցեղասպանության ուրացման քաղաքականություն։

Եթե չլիներ մեր ժողովրդի, հասարակական-քաղաքական և ակադեմիական լայն շրջանակների ցասումն ու արհամարհանքը հիշյալ պնդումների նկատմամբ, գուցե անհրաժեշտ լիներ, իբրև հակազդում փաշինյանական տգիտության, անդրադառնալ 1939թ․ «ցեղասպանություն» տերմինի բացակայությանը, կամ ավելի ուշ, 1943-1944թթ․ Ռաֆայել Լեմկինի կողմից այդ տերմինի ստեղծմանը՝ ինչը Լեմկինի համար դարձել էր անհրաժեշտություն դեռ 1921 թվականից՝ էապես ազդված Սողոմոն Թեհլերյանի դատավարությունից և նկարագրելու հենց հայության դեմ կատարվածը։ Առավել, Լեմկինի իսկ վկայությամբ, հայկական մի շարք կազմակերպություններ և հայ անհատներ կարևոր ներդրում են ունեցել այդ ժամանակ նոր ձևավորված ՄԱԿ-ի կողմից Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի 1948թ.-ին որդեգրման, և ապա՝ տարբեր պետությունների կողմից վավերացման գործում։ Եթե Փաշինյանի նկատմամբ լրջության որևէ նշույլ մնացած լիներ, գուցե անհրաժեշտություն լիներ ընդգծել Հայոց ցեղասպանության բացառիկ փաստագրվածությունը, անդրադառնալ նաև այն հսկայական գիտական, հանրային ու քաղաքական աշխատանքներին, որ մինչև երկրորդ աշխարհամարտի սկիզբն ու դրանից հետո կատարվել են հայկական ջարդերի ուսումնասիրության, խնդրի միջազգային հանրահռչակման ու կանխարգելման ուղղությամբ, սկսված 1890-ական թթ․ համիդյան ջարդերից, քանի որ արդեն 19-րդ դարավերջից ու 20-րդ դարասկզբից, նույնիսկ մինչև Հայոց ցեղասպանությունը, եվրոպական բազմաթիվ երկրներում հասարակական-քաղաքական լայն շրջանակներն ու տեղական մամուլը խոսում էին իր հայրենիքում հայության դեմ սկիզբ առած բնաջնջման քաղաքականության մասին։ Նաև հե՛նց այդ պայքարի արդյունքում էր, որ միջազգային հարաբերություններում հայությանն առնչվող հարցերը արծարծելու համար ՀՅ Դաշնակցությունը Ֆրանսիայում, Շվեյացարիայում, Միացյալ Թագավորությունում, ԱՄՆ-ում և այլուր ստեղծեց ու օժանդակեց մի շարք կազմակերպությունների աշխատանք, որոնք էլ հետագայում գաղափարաքաղաքական հիմք հանդիսացան Հայ դատի համակարգի ստեղծման համար։

Կիսագրագիտությամբ համեմված տգիտության հերթական դրսևորման ընթացքում, Փաշինյանը փորձում է կրկնել այն ինչ նախկինում ասել է, թե իբր մենք դրսից, «ինչ որ մեկի միջոցով ենք ընկալել» մեր պատմությունը։

Ավելին, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված միջազգային հարաբերությունների համակարգը խիստ տարբեր էր նախապատերազմյա ժամանակահատվածից և տրամաբանական է, որ հայ ժողովուրդը, օգտվելով ստեղծված իրավիճակից ավելի մեծ թափով սկսեց հետապնդել Հայոց ցեղասպանության միջազգայնացման խնդիրը՝ թե՛ հայրենիքում, թե՛սփյուռքում։ Եթե Հայաստանի առաջին Հանրապետության օրոք և առաջիկա տասնամյակներին, միջազգային իրավունքում ցեղասպանության հանցագործության որակման բացակայության պայմաններում հայության աշխատանքը կենտրոնացել էր Թուրքիայի կողմից գրավված և միջազգային պայմանագրերով Հայաստանին պատկանող տարածքների վերադարձի վրա, ապա հատկապես 1952թ.ից հետո, երբ արդեն ուժի մեջ էր մտել ՄԱԿ-ի կողմից Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան, երբ Թուրքիայի կողմից նոր թափ էր առել 1915-1923թթ. հայության նկատմամբ գործված մարդկության դեմ հանցագործությունները ժխտելու քաղաքականությունը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ևս դարձավ հայության օրակարգի հարց։   

Ակնհայտ է, որ Հայաստանի վարչապետը, ով իր իշխանության երկարաձգման գործում հիմնականում հենվում է տարբեր ուժային կենտրոնների վրա, վերջիններիս աջակցության կորստի մոտալուտ վտանգը զգալով, սկսել է դաշնակիցներ փնտրել թշնամական շրջանակներում և ներհայկական խոսույթ ներմուծել այնպիսի գաղափարներ, որոնք, ինչպես վերը նշվեցինք, տասնամյակներ շարունակ մերժված է քաղաքակիրթ աշխարհի կողմից։ Փաշինյանի անցած վեց և ավել տարիների վարքի տարբեր երեսներին կարելի է տալ իրավական և / կամ բժշկական տարբեր գնահատականներ, սակայն այս՝ հայության ու Հայաստանի դեմ թշնամական վարքագծով պետությունների նկատմամբ իր հավատարմությունը կարելի է բնորոշել նաև «ստոկհոլմյան համախտանիշով» (Երբ զոհն սկսում է համակրանք տածել ագրեսորի նկատմամբ, Stockholm syndrome)։ Այս հավանական բացատրությունը չի մեղմացնում Փաշինյանի հանցագործությունը հայոց պետականության ու պետության նկատմամբ, այլ հավելյալ անգամ ընդգծում է, որ վարչապետի աթոռին նստած՝ Փաշինյանը սխալ տեղում է։

Միջանկյալ նշենք, որ Հայաստանը տևական ժամանակահատված, սկսած 1990-ականների վերջից, բայց հատկապես ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում, միջազգային հարաբերություններում դիրքավորվել է որպես ցեղասպանության հանցագործության դեմ պայքարի առաջամարտիկ պետություն՝ էականորեն բարելավելով այդ հանցագործության վաղ ազդարարման ու կանխարգելման միջազգային իրավաքաղաքական մեխանիզմները։ Սակայն, Հայասատանի վարչապետի այս և նման հայտարարությունները նաև այդ աշխատանքին են հարվածում։

Հայաստանի իշխանությունների կողմից նման հայտարարությունների պայմաններում Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների միջազգային ցանցը պարբերաբար առերեսվում է հավելյալ խնդիրների, որոնց պայմաններում հայկական շահերի պաշտպանության ուղղությամբ աշխատանքներն էապես դժվարանում են։ Պետք է նկատել, որ նման հայտարարությունները Հայ դատի ցանցին խանգարում են ավելի շատ, քան ադրբեջանաթուրքական սադրանքները, վարձու լոբբիստներն ու ամենուր տարածվող հակաքարոզչությունը»,-ասված է հայտարարության մեջ։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Կյանքը սովորեցրեց ինձ մի պարզ բան՝ երբեք որևէ մեկին, որևէ բան պետք չէ ապացուցել»․ Նազիկ Ավդալյան Բարի գալուստ նոր Հայաստան․ ադրբեջանցիները եկել են Փաշինյանի՝ աստղերին հասնող վարկանիշը բարձրացնելու (տեսանյութ) Վրաստանը հայտարարել է, որ չի հետևելու Մոլդովայի և Ուկրաինայի օրինակին ԵՄ-ին անդամակցելու նրանց ճանապարհինԼարիսա Դոլինան բացահայտել է իր «թաքնված կիրքը»Ֆոն դեր Լայենը զգուշացրել է Իրանի հետ պատերազմի հետևանքների մասին Եվրոպայի համարՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ Ֆրանսիայի ԱԳՆ-ը խորհուրդ է տվել իր քաղաքացիներին ժամանակավորապես լքել ՄալինԵՄ ընդդիմությունը կոչ է անում ռուսական վառելիք գնելԵս վստահեցնում եմ՝ սեպտեմբերին պատերազմ չի լինի, որովհետև սեպտեմբերին Փաշինյանը չի լինի. Սամվել Կարապետյան Արևմուտքում հայտնել են Զելենսկուն «լուրջ սպառնալիքի» մասինԱյս ընտրությունը լինելու է Հայաստանի լինել-չլինելու մասին. Էդմոն Մարուքյան (տեսանյութ) Իրանի 36-ամյա քաղաքացու դին հայտնաբերվել է Դավթաշենի կամրջի տակ. Shamshyan.com Թրամփը կարող է «կեղծ խաղաղություն» կնքել Իրանի հետ․ ԶԼՄՄի քանի օրից Հանրապետության նախագահը պետական ​​այցով կմեկնի Հայաստան, որը կնշանավորի մեր երկու երկրների միջև կապերի բացառիկ ամրապնդումը. Ֆրանսիայի ԱԳ նախարար ՌԴ-ն կոշտ արձագանք է տվել բրիտանական թագավորական ընտանիքին. Շահին Մուստաֆաևը մեկնել է Հայաստանից (տեսանյութ) Ռուսական բրենդները կրճատում են խանութների տարածքները․ շուկան անցնում է նոր ձևաչափերիՌուսական շուկայից մեզ դուրս չեն արել, Ադրբեջանի փոխվարչապետի հանդիպմանը չենք մասնակցել (տեսանյութ) Եվրամիությունը քննարկում է Ուկրաինային վարկերի տրամադրման պայմանների խստացումը«Հնարավոր է՝ պատերազմ ծագի խոսույթից»․ Բագրատյանը՝ Մուսթաֆաևի այցի, գործարարների հանդիպման մասին (տեսանյութ)«Ուժեղ Հայաստան»-ն ու «ՀայաՔվեն» միավորում են ուժերըՔոլեջի սաներին ու մանկավարժներին խաբել են և տարել Փաշինյանի «Իրական Հայաստանի գաղափարախոսությունը» լսելու Ուկրաինան կսկսի զենքի արտահանումը․ Զելենսկի«Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից հանդես եկող անձինք մի շարք քաղաքացիների տվել են ընտրակաշառք. հրապարակվել է ձայնագրություն Դավիթաշենի կամրջի տակ երիտասարդի դի է հայտնաբերվել Կրեմլը բացատրել է Մայիսի 9-ի շքերթում ռազմական տեխնիկայի բացակայությունըԱրարատում ավտոբուսը կողաշրջվել է. 6 ուղևոր տուժել են Ապօրինի գույքի բռնագանձման շրջանակում հօգուտ ՀՀ-ի բռնագանձվել է շուրջ 14 միլիոն 464 հազար ԱՄՆ դոլարի գույք և դրամական միջոց. Վարդապետյան Պիստորիուսը բացատրել է Մերցի՝ Ուկրաինայի կողմից տարածքների կորստի մասին խոսքերըՖինլանդացի քաղաքական գործիչը ՆԱՏՕ-ն անվանել է «Ռուսաստանի դեմ ուղղված ագրեսիվ դաշինք»Ադրբեջանը կարող է պահանջներ ներկայացնել և հանդիպել ում հետ ուզում է,քանի որ չկա ազգային իշխանություն (տեսանյութ) Դատարանի որոշմամբ մեղադրյալները հեռավար կրթություն ստանալու հնարավորություն կունենան Բրիտանական թագավորական ընտանիքի ապագան հարցականի տակ․ Ռուսաստանից կոշտ արձագանք են հնչեցրելՊուտինը շրջանցում է Թրամփին․ էներգետիկ ճգնաժամը վերաձևում է աշխարհը (տեսանյութ) ՀՀ իշխանություններն ադրբեջանցիների  հետ ձեռք ձեռքի տված պայքարում են Հայ Առաքելական Եկեղեցու և հոգևորականների դեմ. Տեր Աբգար քահանա ՍողոմոնյանԱՄՆ-ն և Չինաստանը կրկին էսկալացիայի եզրին են Թրամփ-Սի հանդիպումից առաջԻնչ համաձայնության են եկել Շահին Մուստաֆաևը և Մհեր Գրիգորյանը. պաշտոնական Իրանի նախկին արտգործնախարարը սպառնացել է ԱդրբեջանինԻնչ կոչեր են հղել Մակրոնն ու Շոլցը Զելենսկիին ռուս-ուկրաինական պատերազմի սկզբնական օրերինԻրանի հրթիռային պաշարների կեսը սպառված է․ գնահատական ՄոսկվայիցԿիրկորովի Mercedes-ը վաճառքի է հանվել՝ ռեկորդային գնովԱՄՆ-ում զգուշացնում են Թրամփին․ Իրանը չի ընդունի «կապիտուլյացիայի» սցենարըՄոսկվան արձագանքել է Զելենսկու հայտարարությանը․ խոսքը «պրովոկացիայի» մասին էԱդրբեջանական պատվիրակությունը հեռացավ Աղվերանից Որևէ շեղում կամ մանրէ չի հայտնաբերվել. ՀՎԿԱԿ-ը՝ Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքների մասին ԱՄՆ-ն վերլուծում է Իրանի արձագանքը Թրամփի կողմից հակամարտությունից հնարավոր դուրս գալունՀայկ նահապետյանի հետ հարցազրույցը դիտե՛ք 22։30-ին՝ Euromedia24-ի եթերում (տեսանյութ) Դատախազությունում կադրային խնդիր չկա․ Գլխավոր դատախազ (տեսանյութ)Եկեղեցին եղել է, կա ու կլինի՝ ի հեճուկս դիվահարված փորապաշտների. Տեր Ահարոն Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում էՓարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն ծիրանենի են տնկել
Ամենադիտված