Ռուսաստանում մեքենան պետք է պայթեր, երբ ընտրատեղամասի մոտ շատ մարդ հավաքվեր Մակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոնները Ֆրանսիայի պետական պարտքը կհասնի 1978 թվականից ի վեր առավելագույն մակարդակին ՄԱԿ-ի ԱԽ անդամները համաձայնության չեն եկել կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում Մենք ԱՄՆ-ի հետ համագործակցում ենք Կովկասի հարցերով. Թուրքիայի արտգործնախարար Մեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. Հայրապետյան Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցում կմատուցվի ուխտի Սուրբ և Անմահ Պատարագ Բեռլինի Թանգարանային կղզու 200-ամյակի առթիվ Երևանում ցուցադրություն կբացվի Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը «Ֆորտ Բոյար»-ը 2028 թվականին կրկին կընդունի զբոսաշրջիկների Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով Բեռլինի Թանգարանային կղզու ավելի քան 50 նմուշ՝ Հայաստանի պատմության թանգարանում 

Նման հայտարարությունները Հայ դատի ցանցին խանգարում են ավելի շատ, քան ադրբեջանաթուրքական սադրանքները․ ՀՅԴ

Քաղաքական

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը հաղորդագրություն է տարածել,որում ասվում է․

«Օրեր առաջ շվեցարահայ համայնքի մի քանի անդամների հետ հանդիպման ընթացքում Հայաստանի կառավարության ղեկավարն իրեն թույլ է տվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ անընդունելի պնդումներ, որոնք իրենց էությամբ այլ բան չեն, քան թուրքական ժխտողականության այնպիսի անպիտան թեզեր, որոնք տասնամյակներ շարունակ մերժվել են ոչ միայն Հայաստանի և համայն հայության, այլև միջազգային առաջադեմ հանրության, տասնյակ պետությունների, ոլորտի առաջատար գիտնականների, մասնագիտական կազմակերպությունների, և նույնիսկ բազմաթիվ թուրք մտավորականների կողմից։

Հայոց ցեղասպանության էության նենգափոխումը, կատարված ոճրագործության մասշտաբների մեղմացումը, Հայոց ցեղասպանության խնդրի միջազգայնացման դեմ արշավը և տարատեսակ այլ շահարկումները նախ և առաջ անարգանք են անմեղ զոհերի հիշատակին։ Հայաստանի կառավարության ղեկավարի ցնորամիտ ելույթները անարգանք են նաև Հայոց ցեղասպանությունը տասնամյակներ շարունակ հետազոտող հայ և օտար գիտնականների, Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման համար պայքարած հարյուրավոր մարդասերների, այդ ոճրագործությունն ընդունած տասնյակ պետությունների համար։

Ակնհայտ է, որ Հայաստանի վարչապետը իրականացնում է արդեն ոչ թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու, այլ Հայոց ցեղասպանության ուրացման քաղաքականություն։
Եթե չլիներ մեր ժողովրդի, հասարակական-քաղաքական և ակադեմիական լայն շրջանակների ցասումն ու արհամարհանքը հիշյալ պնդումների նկատմամբ, գուցե անհրաժեշտ լիներ, իբրև հակազդում փաշինյանական տգիտության, անդրադառնալ 1939թ․ «ցեղասպանություն» տերմինի բացակայությանը, կամ ավելի ուշ, 1943-1944թթ․ Ռաֆայել Լեմկինի կողմից այդ տերմինի ստեղծմանը՝ ինչը Լեմկինի համար դարձել էր անհրաժեշտություն դեռ 1921 թվականից՝ էապես ազդված Սողոմոն Թեհլերյանի դատավարությունից և նկարագրելու հենց հայության դեմ կատարվածը։ Առավել, Լեմկինի իսկ վկայությամբ, հայկական մի շարք կազմակերպություններ և հայ անհատներ կարևոր ներդրում են ունեցել այդ ժամանակ նոր ձևավորված ՄԱԿ-ի կողմից Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի 1948թ.-ին որդեգրման, և ապա՝ տարբեր պետությունների կողմից վավերացման գործում։

Եթե Փաշինյանի նկատմամբ լրջության որևէ նշույլ մնացած լիներ, գուցե անհրաժեշտություն լիներ ընդգծել Հայոց ցեղասպանության բացառիկ փաստագրվածությունը, անդրադառնալ նաև այն հսկայական գիտական, հանրային ու քաղաքական աշխատանքներին, որ մինչև երկրորդ աշխարհամարտի սկիզբն ու դրանից հետո կատարվել են հայկական ջարդերի ուսումնասիրության, խնդրի միջազգային հանրահռչակման ու կանխարգելման ուղղությամբ, սկսված 1890-ական թթ․ համիդյան ջարդերից, քանի որ արդեն 19-րդ դարավերջից ու 20-րդ դարասկզբից, նույնիսկ մինչև Հայոց ցեղասպանությունը, եվրոպական բազմաթիվ երկրներում հասարակական-քաղաքական լայն շրջանակներն ու տեղական մամուլը խոսում էին իր հայրենիքում հայության դեմ սկիզբ առած բնաջնջման քաղաքականության մասին։ Նաև հե՛նց այդ պայքարի արդյունքում էր, որ միջազգային հարաբերություններում հայությանն առնչվող հարցերը արծարծելու համար ՀՅ Դաշնակցությունը Ֆրանսիայում, Շվեյացարիայում, Միացյալ Թագավորությունում, ԱՄՆ-ում և այլուր ստեղծեց ու օժանդակեց մի շարք կազմակերպությունների աշխատանք, որոնք էլ հետագայում գաղափարաքաղաքական հիմք հանդիսացան Հայ դատի համակարգի ստեղծման համար։
Կիսագրագիտությամբ համեմված տգիտության հերթական դրսևորման ընթացքում, Փաշինյանը փորձում է կրկնել այն ինչ նախկինում ասել է, թե իբր մենք դրսից, «ինչ որ մեկի միջոցով ենք ընկալել» մեր պատմությունը։

Ավելին, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված միջազգային հարաբերությունների համակարգը խիստ տարբեր էր նախապատերազմյա ժամանակահատվածից և տրամաբանական է, որ հայ ժողովուրդը, օգտվելով ստեղծված իրավիճակից ավելի մեծ թափով սկսեց հետապնդել Հայոց ցեղասպանության միջազգայնացման խնդիրը՝ թե՛ հայրենիքում, թե՛սփյուռքում։ Եթե Հայաստանի առաջին Հանրապետության օրոք և առաջիկա տասնամյակներին, միջազգային իրավունքում ցեղասպանության հանցագործության որակման բացակայության պայմաններում հայության աշխատանքը կենտրոնացել էր Թուրքիայի կողմից գրավված և միջազգային պայմանագրերով Հայաստանին պատկանող տարածքների վերադարձի վրա, ապա հատկապես 1952թ.ից հետո, երբ արդեն ուժի մեջ էր մտել ՄԱԿ-ի կողմից Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան, երբ Թուրքիայի կողմից նոր թափ էր առել 1915-1923թթ. հայության նկատմամբ գործված մարդկության դեմ հանցագործությունները ժխտելու քաղաքականությունը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ևս դարձավ հայության օրակարգի հարց։  
Ակնհայտ է, որ Հայաստանի վարչապետը, ով իր իշխանության երկարաձգման գործում հիմնականում հենվում է տարբեր ուժային կենտրոնների վրա, վերջիններիս աջակցության կորստի մոտալուտ վտանգը զգալով, սկսել է դաշնակիցներ փնտրել թշնամական շրջանակներում և ներհայկական խոսույթ ներմուծել այնպիսի գաղափարներ, որոնք, ինչպես վերը նշվեցինք, տասնամյակներ շարունակ մերժված է քաղաքակիրթ աշխարհի կողմից։

Փաշինյանի անցած վեց և ավել տարիների վարքի տարբեր երեսներին կարելի է տալ իրավական և / կամ բժշկական տարբեր գնահատականներ, սակայն այս՝ հայության ու Հայաստանի դեմ թշնամական վարքագծով պետությունների նկատմամբ իր հավատարմությունը կարելի է բնորոշել նաև «ստոկհոլմյան համախտանիշով» (Երբ զոհն սկսում է համակրանք տածել ագրեսորի նկատմամբ, Stockholm syndrome)։ Այս հավանական բացատրությունը չի մեղմացնում Փաշինյանի հանցագործությունը հայոց պետականության ու պետության նկատմամբ, այլ հավելյալ անգամ ընդգծում է, որ վարչապետի աթոռին նստած՝ Փաշինյանը սխալ տեղում է։
Միջանկյալ նշենք, որ Հայաստանը տևական ժամանակահատված, սկսած 1990-ականների վերջից, բայց հատկապես ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում, միջազգային հարաբերություններում դիրքավորվել է որպես ցեղասպանության հանցագործության դեմ պայքարի առաջամարտիկ պետություն՝ էականորեն բարելավելով այդ հանցագործության վաղ ազդարարման ու կանխարգելման միջազգային իրավաքաղաքական մեխանիզմները։ Սակայն, Հայասատանի վարչապետի այս և նման հայտարարությունները նաև այդ աշխատանքին են հարվածում։

Հայաստանի իշխանությունների կողմից նման հայտարարությունների պայմաններում Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների միջազգային ցանցը պարբերաբար առերեսվում է հավելյալ խնդիրների, որոնց պայմաններում հայկական շահերի պաշտպանության ուղղությամբ աշխատանքներն էապես դժվարանում են։ Պետք է նկատել, որ նման հայտարարությունները Հայ դատի ցանցին խանգարում են ավելի շատ, քան ադրբեջանաթուրքական սադրանքները, վարձու լոբբիստներն ու ամենուր տարածվող հակաքարոզչությունը»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանում մեքենան պետք է պայթեր, երբ ընտրատեղամասի մոտ շատ մարդ հավաքվեր Մակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըԱՄՆ-ի քաղաքականությունը Մերձավոր Արևելքում նպաստում է իսլամական երկրների մերձեցմանը. ՓեզեշքիանՖրանսիայի պետական պարտքը կհասնի 1978 թվականից ի վեր առավելագույն մակարդակինՄԱԿ-ի ԱԽ անդամները համաձայնության չեն եկել կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցումՄենք ԱՄՆ-ի հետ համագործակցում ենք Կովկասի հարցերով. Թուրքիայի արտգործնախարարՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանԱշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցում կմատուցվի ուխտի Սուրբ և Անմահ ՊատարագԲեռլինի Թանգարանային կղզու 200-ամյակի առթիվ Երևանում ցուցադրություն կբացվիՄադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը«Ֆորտ Բոյար»-ը 2028 թվականին կրկին կընդունի զբոսաշրջիկներիԹբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներովԲեռլինի Թանգարանային կղզու ավելի քան 50 նմուշ՝ Հայաստանի պատմության թանգարանումԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի կողմից օկուպացված շրջաններում ընտրությունների համար․ ԿալլասՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենԹուրքիան և Ադրբեջանը քննարկել են Հայաստանի հետ կապված հարցեր«Պուտինի դիմաց նստելը կյանքիս լավագույն օրը չի լինի, բայց հանուն խաղաղության դա կանեմ»․ Զելենսկի Ո՞վ կլինի Ծառուկյանի հաջորդ մրցակիցը. UFC-ի նախագահը բացում է փակագծերըՀերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւկրաինայի հակամարտությունն ի վերջո կլուծվի, ժամանակի հարց է․ ՎենսՆիկոլ Փաշինյանի ուղերձը ՀՀ անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ) Պարգևատրումներ՝ Անկախության տոնին․ Նեթանյահուի համար վատ լուր. ՄՔԴ-ն չի նահանջում (տեսանյութ) Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le Monde«Խաղաղ ժամանակներում ենք ապրում» ասողը թող ճակատին գրի՝ տականք, սրիկա, պոռնիկ․ Հայրիկյան (տեսանյութ) Արարատի մարզում ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՀամատեղ նախագծերի իրականացումը նպաստում է Հայաստանի զարգացմանը. Եվրասիական տնտեսական հանձնաժողով Google-ը խախտել է ԵՄ տվյալների պաշտպանության կանոններըԱբովյանի համայնքապետը պարգևատրվել է «Հայրենանվեր մահապարտներ» ՀԿ-ի «Սուրբ Խաչ» մեդալովԳևորգ Պապոյանն ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարինՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի ուղերձը ՀՀ անկախության 35-րդ տարեդարձի առիթովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանԵթե պատմական հայրենիքը մերժվում է, մենք գոյություն չենք ունենա. քաղաքացին՝ անկախության մասին (տեսանյութ) Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՆիկոլը լավ է անում․ էդ բարձր աշխատավարձը ընդդիմությունն էլ է ստանալու․ Զոհրաբյան (տեսանյութ) Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռումինիայի արտաքին գործերի նախարարի հետՈւկրաինան պատրաստ է լարվածության թուլացմանը, եթե այն փոխադարձ լինի․ ԶելենսկիՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման արարողությունՀայաստանի հավաքականները հաղթանակներ են գրանցել շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 6-րդ խաղափուլում Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանըԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում«Արժանի պատասխան». Լուկաշենկոն` Պուտինին Այսօր, առավել քան երբևէ, հայերին միասնություն է անհրաժեշտ․ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԲարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվել ԱԳՆ աշխատակիցներին Սոֆի Մխեյանը հայտարարություն է տարածել Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներ. կանխվել է վրեժխնդրությունը Բացահայտվել է՝ ուր են ԱՄՆ-ից գաղտնի արտաքսել միգրանտներին Մենք պետական սահման ունե՞նք․ Սասուն Միքայելյանի կոշտ հայտարարությունը (տեսանյութ) ԱՄՆ-ում տղամարդը ռինգում մենամարտել է ռոբոտի հետ (տեսանյութ)
Ամենադիտված