Կյանքը կսկսի բարելավվել օգոստոսի 18-ից. այս 3 կենդանակերպի նշանները կստանան երկար սպասված նորությունները Օկուպացված Քարվաճառում ադրբեջանցի անասնապահ է պայթել ականի վրա Բոստոնի արվարձանում դեռահասը սպանել է մորն ու եղբորը. Ի՞նչ կապ ունի ChatGPT-ն Ճապոնիայում ռեկորդային հորդառատ անձրևների հետևանքով կա զոհ, տասնյակ հազարավոր տներ մնացել են առանց էլեկտրականության ԱՄՆ-ն ի վիճակի է անժամկետ աջակցել Իրանի ծովային շրջափակմանը. Պենտագոնի ղեկավար Սանկտ Պետերբուրգի նախկին փոխնահանգապետի որդին կալանավորվել է Մոսկվայում սպանության գործով Մարտուն Գրիգորյանը 2 ամսով կալանավորվեց Instagram-ը 10 տարվա մեջ առաջին անգամ փոխել է լոգոն Երաշտը «այրել է» Գերմանիայի բերքը․ կորուստները հասել են 600 մլն եվրոյի Օգոստոսի 16-ին՝ Խաղողօրհնեք․ Սուրբ Պատարագներ կմատուցվեն Հորդառատ տեղումներ են սպասվում․ եղանակը՝ օգոստոսի 14-ից 17-ին Վաղը սպասվում է Ազատի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով հերթական դատական նիստը 

Համաշխարհային բանկը հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամսական ամփոփագիրը

Տնտեսություն

Համաշխարհային բանկը հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամսական ամփոփագիրն, ըստ որի՝ տնտեսական աճի տեմպը դանդաղել է՝ 2024-ի նոյեմբերին կազմելով 1.2 տոկոս (տվյալ ժամանակահատվածը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ տ/տ)՝ պայմանավորված արդյունաբերության կտրուկ կրճատմամբ։

Նշվում է, որ զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումների ներհոսքերը  շարունակել են նվազել, գնաճը դեկտեմբերին բարձրացել է մինչև 1.5 տոկոս (տ/տ), առևտրաշրջանառությունը նվազել է (տ/տ)՝ ոսկու և ոսկերչական իրերի վերաարտահանման նվազելու պատճառով, իսկ բյուջեի պակասուրդը նոյեմբերին ավելացել է և աճողական կարգով կազմել ՀՆԱ-ի 2․3 տոկոսը, որը հավասար է 2024 թ․ կանխատեսված տարեկան ցուցանիշի կեսին։

«Նոյեմբերին տնտեսական ակտիվության աճի ցուցանիշն իջավ՝ հոկտեմբերի 4․2 տոկոսից կազմելով 1.2 տոկոս (տ/տ)։ Նոյեմբերի անկումը հիմնականում պայմանավորված էր 19 տոկոսով արդյունաբերության կրճատմամբ (տ/տ), որի վրա ազդել էին  մշակող արդյունաբերության 24.4 տոկոսով (տ/տ) և հանքարդյունաբերության (տ/տ) 6.9 տոկոսով նվազումը։ Մշակող արդյունաբերության թողարկումը հիմնականում նվազեց գունավոր մետաղների արտադրության ծավալների 70 տոկոսով կրճատման հետևանքով։ Մշակող արդյունաբերության մյուս հիմնական խմբերը, ինչպիսիք են՝ սննդամթերքը, ծխախոտը և խմիչքները, շարունակեցին աճել։ Բոլոր մյուս ոլորտներն աճել են՝ ծառայությունները (բացառությամբ առևտրի) կրկնապատկվել են՝ հոկտեմբերի 5.2 տոկոսից (տ/տ) նոյեմբերին կազմելով 10.4 տոկոս (տ/տ), շինարարության և առևտրի երկնիշ աճը շարունակվել է։ Աճողական կարգով՝ հունվար-նոյեմբեր ամիսներին  աճի  ցուցանիշը հասավ 7.4 տոկոսի (տ/տ)՝ պայմանավորված 18 տոկոսով առևտրի աճով (տ/տ)։

Զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումները նոյեմբերին 14.3 տոկոսով նվազեցին (ա/ա՝ տվյալ ամիսը՝ նախորդ ամսվա նկատմամբ)։  Զուտ ներհոսքերը նվազեցին (ա/ա) բոլոր աղբյուրներից, այդ թվում՝ Ռուսաստանից (6.2 տոկոս, ա/ա), Միացյալ Նահանգներից (6.4 տոկոս, ա/ա) և այլ երկրներից (69 տոկոս, ա/ա)։  2023 թ. նոյեմբերի համեմատ զուտ ներհոսքերը 21.7 տոկոսով պակաս էին (տ/տ) հիմնականում Ռուսաստանից զուտ ներհոսքերի նվազման պատճառով։  

Դեկտեմբերին գնաճը բարձրացավ մինչև 1.5 տոկոս (տ/տ), որը 2023 թ․ ապրիլից սկսած ամենաբարձր տեմպն էր (պատկեր 3)։ Ասվածը պայմանավորված էր սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների ավելի բարձր գնաճով (դեկտեմբերին 2 տոկոս, տ/տ՝ բարձրանալով նոյեմբերի 1.7 տոկոսից), և առողջապահության մասով, որը նոյեմբերի 2․5 տոկոսից (տ/տ) բարձրանալով դեկտեմբերին կազմեց 3.2 տոկոս (տ/տ)։ Դեկտեմբերին շարունակեցին նվազել հագուստի և կոշկեղենի (նվազումը՝ 2.6 տոկոս, տ/տ), կահավորանքի և կենցաղային տեխնիկայի (նվազումը՝ 2.5 տոկոս, տ/տ) և բնակարանային-կոմունալ տնտեսության գները (նվազումը՝ 0.2 տոկոս, տ/տ)։ 2024 թ․ միջին գնաճը  0.3 տոկոս էր՝ 2023 թ․ 2 տոկոսի համեմատ։ 2024 թ․ դեկտեմբերին 10-ին  ՀՀ ԿԲ խորհուրդը վերաֆինանսավորման (քաղաքականության) տոկոսադրույքը 25 բազիսային կետով իջեցրեց 7 տոկոսի՝ աճողական կարգով 2024 թ․ կրճատումը հասցնելով 225 բազիսային կետի։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքը վերադարձել է 2022 թ․ օգոստոսի մակարդակին»,- ասվում է ամփոփագրում։ 

Ըստ փաստաթղթի հեղինակների՝ 2024-ի նոյեմբերին, նախորդ ամիսների բարձր աճից հետո, առևտրաշրջանառությունը նվազել է (տ/տ)։ Արտահանումը նոյեմբերին նվազել է 35 տոկոսով (տ/տ)՝ հոկտեմբերին 23.6 տոկոսով (տ/տ) աճելուց հետո։ Ներմուծումը ևս նվազել է 21.4 տոկոսով՝ հոկտեմբերին 9.2 տոկոսով (տ/տ) ավելանալուց հետո։ «Նոյեմբերի կտրուկ անկումը պայմանավորված էր թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի արտահանման (նվազումը 64.6 տոկոս, տ/տ) և ներմուծման (նվազումը 70.6 տոկոս, տ/տ) ավելի ցածր ցուցանիշով, որը բացատրվում է վերաարտահանման այս ապրանքախմբի համեմատության բազայի բարձր ազդեցությամբ, որը 2023 թ․ նոյեմբերին սկսել էր շեշտակի աճել։ Տրանսպորտային միջոցների արտահանումը և ներմուծումը նվազեցին, համապատասխանաբար, 54 (տ/տ) և 35 տոկոսով (տ/տ)՝ հաջորդելով Վրաստանի կողմից դեպի Ռուսաստան մեքենաների վերաարտահանման  արգելքին։ Արտահանման մյուս ապրանքախմբերում տ/տ աճ արձանագրվեց, բացառությամբ յուղերի և ճարպերի (նվազումը՝ 56 տոկոս, տ/տ) և փայտյա իրերի  (նվազումը՝ 13 տոկոս, տ/տ)։ Թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը և տրանսպորտային միջոցները (խոշոր իրերի վերաարտահանումը) հաշվի չառելու դեպքում ընդհանուր արտահանումն աճը 32 տոկոս էր (տ/տ)։  Նոյեմբերը ներառյալ՝ աճողական կարգով արտահանումն ու ներմուծումն աճել են, համապատասխանաբար, 73.9 տոկոսով (տ/տ) և 41.5  տոկոսով (տ/տ), ընդ որում, առևտրի պակասուրդը նվազել է 13.9 տոկոսով (տ/տ)։  

Դեկտեմբերին ՀՀ դրամը ԱՄՆ դոլարի և ռուբլու նկատմամբ փոքր-ինչ արժեզրկվեց։ ՀՀ դրամի արժեզրկումը սկսեց դեկտեմբերի սկզբին, սակայն ամսվա ընթացքում ավելի ուշ կայունացավ։ Դեկտեմբերի վերջի դրությամբ ՀՀ դրամն  ԱՄՆ դոլարի նկատմամբ թուլացել էր 0.5 տոկոսով (ա/ա), իսկ ռուբլու նկատմամբ՝ 1.4 տոկոսով (ա/ա)։ Դեկտեմբերի վերջին միջազգային պահուստները  3.7 միլիարդ ԱՄՆ դոլար էին (2.5 ամսվա ներմուծման ծածկույթ)։

Առևտրային բանկերի ավանդները նոյեմբերին ավելացան 2.3 տոկոսով (ա/ա), իսկ վարկերը՝ 2.6 տոկոսով (ա/ա)՝ ՀՀ դրամով արտահայտված միջոցների հաշվին։ Փոխարժեքով ճշտված ավանդները նոյեմբերին աճեցին  10.4 տոկոսով (տ/տ), իսկ վարկերը՝ 22.1  տոկոսով (տ/տ)։ Նոյեմբերին ֆինանսական առողջ ցուցանիշները պահպանվեցին։ Կապիտալի համարժեքության ցուցանիշը (CAR) նվազեց 0.1 տոկոսային կետով՝ կազմելով 20.4 տոկոս։ Չաշխատող վարկերի (NPL) հարաբերակցությունը ցածր մնաց՝  1.2  տոկոս, իսկ եկամտաբերությունն ըստ ակտիվների փոքր-ինչ նվազեց՝ կազմելով 4․3 տոկոս, հոկտեմբերի 4․5 տոկոսի համեմատ»,- հայտնում է Համաշխարհային բանկը։ 

Նշվում է նաև, որ բյուջեի պակասուրդը 2024-ի նոյեմբերին նվազել է մինչև 20.7 միլիարդ ՀՀ դրամ (հոկտեմբերի 138.5 միլիարդ ՀՀ դրամի համեմատ)։ Հարկային եկամուտները (այդ թվում՝ հիփոթեքի հետ կապված եկամտային հարկը) անվանական արտահայտությամբ աճել են 11.1 տոկոսով (տ/տ)՝ պայմանավորված ԱԱՀ (15.7 տոկոս, տ/տ) և եկամտային հարկի (15 տոկոս, տ/տ) աճով։ Սակայն շահութահարկերը նվազել են 32 տոկոսով (տ/տ)։ Ընդհանուր ծախսերը նոյեմբերին նվազել են 0.8 տոկոսով (տ/տ)՝ հիմնականում պաշտպանական ծախսերի նվազման հաշվին  (նվազումը՝ 45.2 տոկոս, տ/տ)։ Սա մասամբ փոխհատուցվել է սոցիալական պաշտպանության ծախսերի 35 տոկոսով (տ/տ) բարձրացմամբ՝ փախստականներին աջակցությունը շարունակվել է։ Կապիտալ ծախսերը նոյեմբերին նվազել են 44.5 տոկոսով (տ/տ)՝ աճողական կարգով հասնելով ՀՆԱ-ի 3.8 տոկոսին՝ 2024-ի կանխատեսման 55 տոկոսին։ Աճողական կարգով բյուջեի պակասուրդը հասել է 232.2 միլիարդ ՀՀ դրամի, որը համարժեք է տարեկան ՀՆԱ-ի 2.3 տոկոսին՝ համեմատած 2024 թ․ բյուջեի 4.7 տոկոսի չափով կանխատեսվող

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կյանքը կսկսի բարելավվել օգոստոսի 18-ից. այս 3 կենդանակերպի նշանները կստանան երկար սպասված նորությունները Օկուպացված Քարվաճառում ադրբեջանցի անասնապահ է պայթել ականի վրա Բոստոնի արվարձանում դեռահասը սպանել է մորն ու եղբորը. Ի՞նչ կապ ունի ChatGPT-նՃապոնիայում ռեկորդային հորդառատ անձրևների հետևանքով կա զոհ, տասնյակ հազարավոր տներ մնացել են առանց էլեկտրականության ԱՄՆ-ն ի վիճակի է անժամկետ աջակցել Իրանի ծովային շրջափակմանը. Պենտագոնի ղեկավար Սանկտ Պետերբուրգի նախկին փոխնահանգապետի որդին կալանավորվել է Մոսկվայում սպանության գործով Մարտուն Գրիգորյանը 2 ամսով կալանավորվեց Instagram-ը 10 տարվա մեջ առաջին անգամ փոխել է լոգոն Երաշտը «այրել է» Գերմանիայի բերքը․ կորուստները հասել են 600 մլն եվրոյի Օգոստոսի 16-ին՝ Խաղողօրհնեք․ Սուրբ Պատարագներ կմատուցվեն Հորդառատ տեղումներ են սպասվում․ եղանակը՝ օգոստոսի 14-ից 17-ին Վաղը սպասվում է Ազատի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով հերթական դատական նիստը Մեղրիի համայնքային ոստիկանները Շվանիձորում ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել Թուրքիայում ուղևորներ տեղափոխող զբոսանավ է հրդեհվելՆոր Jeland J6-ը հայտնվել է վաճառքում․ հայտնի են գինն ու համալրումըՆԳՆ Փրկարար ծառայությունը ջրшհեղձnւթյnւնների դեպքերը կանխարգելող իրազեկում է տարածել (տեսանյութ) Արխանգելսկի մարզում առաջին անգամ բեղավոր գիշերաչղջիկներ են հայտնաբերվելԹռիչքների անվտանգության պատճառով սահմանափակումներ են մտցվել Նիժնի Նովգորոդի օդանավակայանում El Pais. Իսպանիան սկսել է ծովային պատնեշ տեղադրել Մելիլյայում«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել Գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ Միքայել Սրբազանի տնային կալանքը վերացնելու որոշումը բեկանելու պահանջով Վարշավայում դեռահաս աղջիկը զրկվել է ատամներից՝ ուկրաինական առոգանության պատճառովԱֆղանստանում մասնավոր տան այգում 500 կիլոգրամանոց խորհրդային ռումբ է հայտնաբերվել Ռուսական զորքերը դուրս կբերվեն․Թուրքիան պահանջելու է սահմանազատում՝ Ալեքսանդրապոլի պայմանագրով (տեսանյութ) Մասնագետը նշել է էլեկտրալարերի վտանգավոր անսարքության հիմնական նշաններըՆիկոլ Քիդմանը խոստովանել է՝ 19 տարվա ամուսնությունից հետո ամուսնալուծությունն իր համար անսպասելի էրԻտալիայում զինամթերք արտադրող գերմանական KNDS գործարանում պայթյուն է որոտացել Ճապոնիայի վարչապետը Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած առաջին այցը «բացարձակապես անընդունելի» է որակել Վաշինգտոնը Բաղդադին տեղեկացրել է մինչև սեպտեմբերի 30-ը ամերիկյան զորքերը դուրս բերելու մտադրության մասին ՔՊ-ի անգործությունն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում Արցախում հանգեցրեց ցեղասպան էթնիկ զտման. Շարմազանով Գնդապետ Էդիկ Մալոյանի խափանման միջոցը փոխվել է Wildberries-ի պահեստներում ավելի քան 11 միլիոն գիրք է ոչնչացվել, հրատարակչությունները շտապ վերահրատարակում են գրքերը Սննդաբանը զգուշացրել է ուտելու ժամանակ տարածված սովորության հետևանքների մասինՈւկրաինան Ռուսաստանին առաջարկել է փոխադարձ դադարեցնել Սև ծովում թիրախների ուղղությամբ հարձակումները Փաշինյանին կարգե’ք «ցարի բոգ». ինքն է որոշում՝ ում բռնեն, ում ներեն, ում տանեն ԱԱԾ. Դանիելյան (տեսանյութ) Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. ՌԴ-ն կալանավորել է Քենեդիի ազգականին (տեսանյութ) «Իմ կյանքի մեծագույն սեր». Կարեն Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել Նախկին պատգամավորը նշել է՝ ինչու Կիևը չի ցանկանում վերադարձնել որոշ ուկրաինացի գերիներիԱրևի խավարման պատճառով կիլոմետրանոց խցանումներ են առաջացել. ՄանրամասներԲժիշկը հերքել է «ամենաօգտակար» միրգ կամ բանջարեղեն լինելու մասին տարածված միֆըՌազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն է Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենով բեռնված 20 վագոն Ռեալը նվաճեց Թերեզա Էռերայի գավաթը` հաղթելով Դեպորտիվոյին Գերմանիան պատասխանել է ռուսական նավերի վերաբերյալ Պուտինի կոշտ նախազգուշացմանըԻսրայելի ԿԸՀ-ն արգելել է Նեթանյահուին նախընտրական քարոզչության մեջ երեխաների մասնակցությամբ տեսանյութ օգտագործել Զելենսկին ԱՄՆ-ին նոր առաջարկներ է փոխանցել և Վաշինգտոնից ավելի մեծ ներգրավվածություն է ակնկալումՀՀ քաղաքացի երեխաներին կարգելվի կրթվել Ստամբուլի հայկական դպրոցներում Գերմանիայի կանցլերի վարկանիշը կտրուկ ընկել է Լիբանանը հերքել է «Հեզբոլլահի» զինաթափումը վերահսկող երկրների շուրջ Իսրայելի հետ համաձայնության մասին տեղեկությունըԱբովյանում նոր հատուկ կացարան կկառուցվի Հայաստանում ապաստան հայցող անձանց համար
Ամենադիտված