Շոլցը հայտարարել է, որ Գերմանիային ազատագրել է ԱՄՆ-ն
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Գերմանիան ազատագրվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից։ Այս մասին գրում է Esslinger Zeitung-ը։
«Մենք շատ ուրախ ենք, որ Միացյալ Նահանգները ազատագրեց մեր երկիրը և օգնեց մեզ նորից ժողովրդավարական երկիր դառնալ։ Եվ դա է պատճառը, որ ես այնքան զայրացած եմ, որ Իլոն Մասկը պաշտպանում է ծայրահեղ աջերին»,- ասել է Շոլցը։
Բացի այդ, Շոլցն ընդգծել է, որ արդեն վարժվել է գերմանական քաղաքականությանը մեդիա մագնատների միջամտությանը։ Ներկա իրավիճակում նորությունն այն է, որ ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը աջակցում է աջ պոպուլիստական կուսակցություններին ողջ Եվրոպայում։ Կանցլերը նշել է, որ «սա զզվելի է և լավ չէ» ամբողջ Եվրամիությունում ժողովրդավարական զարգացման համար։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանի ամանորյա ֆոտոշարքն ու Ձմեռ պապի նվերը