Էրդողանը հանդիպել է ՀԱՄԱՍ-ի պատվիրակության հետ
Աշխարհ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում ընդունել է պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են Թուրքիայի նախագահականից։
«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական պալատում ընդունել է ՀԱՄԱՍ-ի խորհրդի նախագահ Մուհամմեդ Դերվիշին և ՀԱՄԱՍ-ի պատվիրակությանը»,- նշված է հաղորդագրությունում:
Թուրքական կողմից հանդիպմանը ներկա են եղել արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Ազգային հետախուզության կազմակերպության (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընը։
Քննարկվել են Գազայում հաստատված զինադադարի մանրամասները:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանի ամանորյա ֆոտոշարքն ու Ձմեռ պապի նվերը