Սխալ էր մարդկանց ստիպել հավատալ՝ Ուկրաինան կարող է հաղթել Ռուսաստանին․ Ռուբիո
Աշխարհ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայում պետք է ավարտվի բանակցություններով, և որ երկու կողմերը պետք է գնան զիջումների, գրում է EP-ն։
ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ Պուտինի արածը սարսափելի էր, սակայն նրա կարծիքով՝ ԱՄՆ-ն ու Արևմուտքը նույնպես սխալներ թույլ տվեցին պատերազմում։
«Սխալ է, որ մենք ինչ-որ կերպ ստիպել ենք մարդկանց հավատալ, որ Ուկրաինան ի վիճակի է հաղթել Ռուսաստանին՝ հետ մղելով իրավիճակը այնտեղ, որտեղ գտնվում էին 2012-ին կամ 2014-ին, երբ Ռուսաստանը գրավեց Ղրիմը»:
Նա հավելել է, որ այժմ ամեն ինչ վերածվել է մի իրավիճակի, երբ խոսքը գնում է տեւական պատերազմի ֆինանսավորման մասին։
«Երկու կողմերն էլ սարսափելի գին են վճարում այս պատերազմում, երկու կողմերն էլ հասկանում են, որ չեն հասնի իրենց մաքսիմալիստական նպատակներին, և որ զգալի աշխատանք է պետք անել: Եվ միայն ԱՄՆ-ի հետ՝ նախագահ Թրամփի ղեկավարությամբ, դա հնարավոր է: Դա հեշտ չի լինի, և դա ժամանակ կպահանջի, բայց ես գիտեմ, որ նա վճռական է դրան հասնելու համար»,- ասել է Ռուբիոն։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)