ԱՄՆ-ի հետ հարաբերություններում հույս կա․ Կավելաշվիլի
Աշխարհ
Վրաստանը պատրաստ է վերականգնել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ և սպասելու է՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ինչ դիրքորոշում կունենա այս հարցում։ Այդ մասին շվեյցարական Neue Zürcher Zeitung թերթին տված հարցազրույցում հայտնել է Վրաստանի հանրապետության նախագահ Միխայիլ Կավելաշվիլին։
«Թրամփն ու նրա թիմը բազմիցս հայտարարել են, որ խաղաղությունն իրենց առաջնահերթությունն է։ Արժեքները, որոնցով հանդես է գալիս Վրաստանը՝ իր ավանդույթները պահպանելու համար, նույնպես համընկնում են Թրամփի արժեքների հետ։ Սա մեզ նոր սկզբի հույս է տալիս»,- ասել է նա։
Քաղաքական գործիչը նշել է, որ նման գործընթացներ պետք է տեղի ունենան Եվրամիության հետ հարաբերություններում։ Նա ընդգծել է, որ յուրաքանչյուր երկիր պետք է կարողանա գործել իր շահերից ելնելով։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)