Եվրամիությունը քաղաքացիական առաքելություն է տեղակայել Գազայի հետ սահմանին
Աշխարհ
Եվրամիությունը առաքելություն է ուղարկում Գազայի հատվածի և Եգիպտոսի միջև գտնվող Ռաֆահ։ Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Կայա Կալլասը։
«Եվրոպան այստեղ է՝ օգնելու համար․ ԵՄ այսօր քաղաքացիական առաքելություն է ուղարկել Ռաֆահի անցակետ՝ պաղեստինցիների և իսրայելցիների խնդրանքով։ Այն կաջակցի պաղեստինյան սահմանապահ ուժերին և կօգնի մարդկանց տեղափոխել Գազայից, այդ թվում՝ նրանց, ովքեր բժշկական օգնության կարիք ունեն»,- հայտնել է Կալլասը։
Նշենք, որ Գազայի հատվածում հրադադարն ուժի մեջ է մտել հունվարի 19-ին։ Իսրայելն ու Պաղեստինն սկսել են պատանդների փոխանակումը։
