Թրամփն ասել է՝ ինչ պայմանով դեմ չէ եվրոպացի խաղաղապահների տեղակայմանը Ուկրաինայում
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է՝ դեմ չէ ռազմական գործողությունների ավարտից հետո Ուկրաինա եվրոպացի խաղաղապահներ տեղակայելու գաղափարին, սակայն հավելել է, որ այնտեղ ամերիկյան զորախումբ չի լինի։ Այս մասին գրում է RBC-ն։
«Լավ կլիներ, որ այնտեղ զորք տեղակայեին, ես ընդհանրապես դեմ չէի լինի»,- ասել է նա։
Փետրվարի 17-ին Փարիզում եվրոպացի առաջնորդների արտակարգ գագաթնաժողովի թեմաներից մեկն էր Ուկրաինա խաղաղապահների հնարավոր տեղակայումը խաղաղության համաձայնագրի շրջանակներում, սակայն մասնակիցները համաձայնության չեկան այդ հարցում:
«Եթե նրանք ցանկանում են դա անել, հիանալի»,- ասել է Թրամփը՝ նշելով, որ Բրիտանիան և Ֆրանսիան ընդունել են նման հնարավորությունը։
Թրամփն ասել է՝ ԱՄՆ-ն ստիպված չի լինի զորքեր ուղարկել Ուկրաինա, «քանի որ մենք շատ հեռու ենք»։
Երբ հանրապետականին հարցրել են՝ արդյոք նա նախատեսում է նվազեցնել ամերիկյան ռազմական ներկայությունը Եվրոպայում, Թրամփը պատասխանել է. «Ես չէի ցանկանա դա անել»:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)