Հռոմի պապի մոտ կրկնակի թոքաբորբ է ախտորոշվել
Աշխարհ
Հռոմի կլինիկաներից մեկում բուժման կուրս անցնող Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մոտ կրկնակի թոքաբորբ է ախտորոշվել, հայտնել է Associated Press-ը։
Վատիկանի մամուլի ծառայությունը պարզաբանել է, որ պոնտիֆիկոսի շնչառական վարակը հանգեցրել է նաև բրոնխիալ ասթմայի։
«Սրբազան Հոր լաբորատոր հետազոտությունները, կրծքավանդակի ռենտգենը բարդ պատկեր են ցույց տալիս»,- ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Պոնտիֆիկոսն այժմ հակաբիոտիկ բուժման կուրս է անցնում:
«Այնուամենայնիվ, նա լավ տրամադրություն ունի և շնորհակալություն է հայտնում իր ապաքինման աղոթքների համար»,-հավելել է Վատիկանի խոսնակ Մատեո Բրունին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆրենսիսը հունվարին հիվանդացել է բրոնխիտով։ Փետրվարի 14-ին նա հոսպիտալացվել է Հռոմի Agostino Gemelli կլինիկայում, քանի որ հիվանդությունը դարձել է խրոնիկ։
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը 88 տարեկան է։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)