Ռուբիոն զրույց է ունեցել Կալլասի և եվրոպական երկրների արտգործնախարարների հետ
Աշխարհ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Էր Ռիադում ռուսական պատվիրակության հետ հանդիպումից հետո զրույց է ունեցել ԵՄ ԱԳ նախարար Կայա Կալլասի և Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի և Գերմանիայի ԱԳ նախարարների հետ, երեքշաբթի հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն։ Ասյ մասին հայտնում է Ria Novosti-ն։
«Արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարրոն զրուցել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, փոխանակմանը մասնակցել են նաև նրանց Quinta գործընկերները, ինչպես նաև ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը։ Նրանք քննարկել են ԱՄՆ պետքարտուղարի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը, որը տեղի է ունեցել այդ օրը Սաուդյան Արաբիայում»,- ասվում է նախարարության կայքում։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)