Ռուսաստանը ցանկության դեպքում կարող է ոչնչացնել Ուկրաինայի բոլոր քաղաքները․ Թրամփ
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանը կարող է հատուկ ռազմական գործողության ընթացքում ոչնչացնել Ուկրաինայի բոլոր քաղաքները, այդ թվում՝ Կիևը, սակայն դա չի ցանկանում։ Այս մասին նա լրագրողներին հայտարարել է իր նոր հրամանագրերը ստորագրելուց հետո Մար-ա-Լագոյի իր կալվածքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Նրանք դա արել են մոտ 20 տոկոսով, բայց ոչ 100, եթե ուզենային դա անել 100 տոկոսով, կարծում եմ, դա շատ արագ տեղի կունենար»,- ընդգծել է նա՝ քննարկելով ուկրաինական քաղաքների ավերածությունների մակարդակը։
Նա Ուկրաինայի քաղաքների վիճակը համեմատել է Գազայի հատվածի հետ այն բանից հետո, երբ Իսրայելն այնտեղ մի շարք ռազմական գործողություններ էր իրականացրել։
«Իրականում, տոկոսային առումով, շատ շենքեր ավելի շատ են ավերվել, քան Գազայում: Այսպիսով, գիտեք, մարդիկ հոգնել են դրանից: Մարդիկ ցանկանում են, որ ինչ-որ բան տեղի ունենա»,- նշել է ամերիկացի առաջնորդը։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)