«Բայդենի դարաշրջանը» ավարտվել է․ Թրամփ
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հրամայել է Արդարադատության նախարարությանը աշխատանքից հեռացնել բոլոր դաշնային դատախազներին, որոնք ծառայում էին գերատեսչությունում նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի օրոք։ Այս մասին նա երեքշաբթի օրը գրել է Truth Social սոցիալական ցանցի իր էջում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Վերջին չորս տարիների ընթացքում Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը քաղաքականացված է եղել, ինչպես երբեք: Այդ իսկ պատճառով ես հրամայել եմ աշխատանքից հեռացնել Բայդենի ժամանակաշրջանի մնացած բոլոր դաշնային դատախազներին», - ասել է Թրամփը:
Նախագահը հավելել է, որ անհրաժեշտ է «անհապաղ» կարգուկանոն հաստատել արդարադատության նախարարությունում և վերականգնել ամերիկյան քաղաքացիների վստահությունը այս հաստատության նկատմամբ։
«Ամերիկայի ոսկե դարը պետք է ունենա արդար արդարադատության համակարգ. այն սկսվում է այսօր»: – ընդգծել է Թրամփը։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)