Իսրայելի վարչապետը և Ալիևի օգնականը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը
Աշխարհ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ընդունել է Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևին, ադրբեջանական ԶԼՄ–ների հաղորդմամբ՝ հայտնում է Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան կայքը։
«Հաջիևը Նեթանյահուին է փոխանցել Իլհամ Ալիևի ողջույնները։ Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել և խնդրել իր ողջույնները փոխանցել Ալիևին։
Քննարկվել են Ադրբեջանի և Իսրայելի միջև երկկողմ համագործակցության հարցեր, ինչպես նաև տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները»,- ասվում է հրապարակման մեջ։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)