Կրեմլը հայտնել է Պուտինի և Թրամփի հանդիպման հնարավոր ժամկետները
Աշխարհ
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հանդիպումը կարող է տեղի ունենալ մինչև փետրվարի վերջ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նա խոստովանել է, որ դրանք վերջնական ժամկետներ չեն, և երկրների ղեկավարների միջև բանակցությունները կարող են տեղի ունենալ ավելի ուշ։ Պեսկովը նշել է, որ նման հանդիպման նախապատրաստումը ժամանակ կպահանջի։
Նախօրեին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում բանակցություններ են տեղի ունեցել ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչների միջև։ Հանդիպումը տևել է 4,5 ժամ և ընդգրկել է քննարկումներ ուկրաինական հակամարտության կարգավորման համար շփումների կազմակերպման շուրջ։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պայմանավորվել են Ուկրաինայի հարցով բանակցային խմբեր ստեղծելու շուրջ։
Միաժամանակ, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ դեռ վաղ է խոսել Պուտինի ու Թրամփի հանդիպման մասին։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)