Կրեմլը կոչ է արել սպասել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների «շոշափելի արդյունքներին»
Աշխարհ
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել սպասել ԱՄՆ-ի հետ բանակցությունների մեկնարկի առաջին շոշափելի արդյունքներին։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
Նա հայտարարել է, որ դեռ շատ աշխատանք կա անելու Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները բարելավելու համար, թեև առաջին քայլն արված է։
«Դեռ վաղ է կատարվածից որևէ եզրակացություն անել։ Շարժումը շատ լավ է, տրամադրությունը՝ գործնական։ Մենք կսպասենք առաջին շոշափելի արդյունքներին»,- նշել է Պեսկովը։
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում փետրվարի 18-ին բանակցություններ են տեղի ունեցել Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև։ Դրանք նվիրված էին մի շարք տնտեսական նախագծերում համագործակցության վերականգնմանը, ինչպես նաև ուկրաինական կարգավորման շուրջ հնարավոր շփումների նախապատրաստմանը և երկու նախագահների հանդիպումների կազմակերպմանը։
Փետրվարի 19-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Սաուդյան Արաբիայում ռուս-ամերիկյան բանակցությունները նշանավորեցին Մոսկվայի և Վաշինգտոնի միջև երկխոսության վերականգնման և վարչակազմի կողմից ստեղծված խնդիրների լուծման սկիզբը։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)